Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016 09:53
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում ավելացել է 5,5%- ով` հաշիվների քանակի 8.2% աճի պայմաններում

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում ավելացել է 5,5%- ով` հաշիվների քանակի 8.2% աճի պայմաններում

Արմինֆո. 2016 թվականի սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի Հաճախորդների բազան ներառում էր 2.361.208 ֆիզիկական եւ 79,055 իրավաբանական անձանց: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ 2,440,263 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,466,712 հաշիվներ, որոնցից 4,284,043 ֆիզիկական եւ 182 669 իրավաբանական անձանց  հաշիվներ:

 

Աղբյուրի համաձայն, տարեկան կտրվածքով, Հայաստանի բանկերի հաճախորդների բազան աճել է 5,5% -ով կամ 135,562 հաճախորդով, իսկ մեկ ամսում` 0,4% -ով կամ 9117 հաճախորդով: Հաճախորդի հաշիվները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են  տարեկան 8.2%-ով, իսկ  մեկ ամսում` 0.5%-ով:

 

Հրակ է նշել, որ Հայաստանի ֆինանսական շուկայում 2015 թվականի վերջին  ՊրոԿրեդիտ եւ ԲՏԱ բանկերի Ինեկոբանկի եւ Հայէկոնոմբանկի հետ միավորումից հետո գործում է 19 բանկ: 2016 թվականի հոկտեմբերի սկզբին կայացել է ևս մեկ միավորում` Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը` Արդշինբանկի հետ: Մինչեւ 2016 թվականի վերջը  սպասվում է «Զարգացման Հայկական Բանկի» միավորումը գործող բանկերից մեկի հետ, ներկայում բանակցություններ նե վարվում:  Արդյունքում` 2017 թվականին Հայաստանում կմնա 17 բանկ: