Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցող կադրային զտումները կշարունակվեն, նոյեմբերի 7-ին լրագրողներին հայտարարել է ՊԵԿ ղեկավարը ՀՀ խորհրդարանում:
Նրա խոսքով, ՊԵԿ թիմը ձևավորվում է ոլորտի պրոֆեսիոնալներից, ինչպես նաև այն մարդկանցից, ովքեր «յուրայիններ» են թիմում: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ կադրային զտումները կլշարունակվեն: «Գերատեսչության այն աշխատակիցները, որոնք չեն կարողանա կատարել իրենց առջև դրված խնդիրները, միանշանակորեն կլքեն պաշտոնները»,-հայտարարել է Հարությունյանը:
Բացի այդ, ՊԵԿ ղեկավարը չի բացառում, որ գերատեսչությունը լքած աշխատակիցները նույնպես պրոֆեսիոնալներ էին: Բայց, նրա կարծիքով, շատ բան է փոխվել: «Պետք է հասկանալ, որ փոխվել են խաղի կանոնները: Իսկ խաղի կանոնները սահմանում եմ ես»,-հայտարարել է Հարությունյանը:
Նշենք, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակումից հետո իրենց պաշտոնները լքեցին գերատեսչության այնպիսի «երկարակյացներ», ինչպիսիք էին`Արթուր Աֆրիկյանը և Արմեն Ալավերդյանը (ՊԵԿ ղեկավարի նախկին տեղակալները):
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |