Արմինֆո. Առաջիկա 2 շաբաթների ընթացքում Հայաստանում կհայտարարվի նոր ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, նոյեմբերի 7-ին երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ըստ նախարարի, 2017 թվականին նախատեսվող միջոցառումների շնորհիվ կհաջողվի բարձրացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը: Դրան հասնելու համար կառավարությունը նախատեսում է ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ թվում` ներդրումային հիմնադրամի ստեղծում, ներդրումների պաշտպանության կառույցի ստեղծում և հարկային բարեփոխումների իրականացում: Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար նախատեսվում է նաև շուկաների դիվերսիֆիկացում, ինչպես նաև լայն գովազդային քարոզարշավի իրականացում տարբեր երկրներում:
Ըստ նախարարի, երկրի ներդրումային մթնոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվելիք հիմնական առաքելությունը Ներդրումային հիմնադրամի ստեղծումն է, որը ֆինանսական գործիքների միջոցով կօժանդակի ներդրումների իրականացմանը Հայաստանում: Սկզբնական շրջանում Հիմնադրամի հիմնական մասնակիցը կլինի Հայաստանի Հանրապետությունը, սակայն, ըստ նախարարի, հիմնադրամի հետագա գործունեությունը նախատեսվում է իրականացնել պետության և մասնավոր հատվածի համագործակցության հիման վրա: Ապագայում, ըստ Կարայանի, Հիմնադրամն ամբողջովին կդառնա մասնավոր կառույց: «ՀՀ կառավարության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում կարձանագրվի ներդրումների աճ»,-հեղինակությամբ հայտարարել է Սուրեն Կարայանը: Բայց նա դժվարաեցել է թվերի լեզվով հնչեցնել ներդրումների մոտավոր ծավալներն ընթացիկ և կանխատեսվող տարվա համար:
Նշենք, որ Հայաստանի 2017 թ. բյուջեի նախագծով, 2015 թ. կապիտալ ներդրումների ծավալը Հայաստանում իրական արտահայտմամբ նվազել է 1,2%, իսկ ընթացիկ տարում ակնկալվում է 2,3% իրական աճ: Այնուամենայնիվ, նշվում է, որ հաջորդ տարի կանխատեսվում է կապիտալ ներդրումների 2.2% անկում: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2015 թ. նվազել է 39.9%, իսկ 2017 թվականի կանխատեսմամբ անկումը պետք է դանդաղի մինչև զուտ ներհոսքի 2.2% -ի չափով: Գնահատականներ 2016 թվականի համար դեռ չկան: Պաշտոնական վիճակագրությունն օտարերկրյա ներդրումների ներհոսքի և արտահոսքի մասին բացարձակ թվեր չի տրամադրում`2014 թվականից: