Արմինֆո. Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վատ նախադեպ է համարում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նոր ղեկավար Վարդան Հարությունյանի խոսքերն այն մասին, որ հարկային մարմինը բիզնեսի փայատեր է պետության անունից: «Երբեք, և ոչ մի պարագայում, պետությունը չի կարող լինել բիզնեսի փայատեր: Դա արդեն շատ է սկսում հիշեցնել գռեհիկ սոցիալիզմի դրսևորում»,-հայտարարել է տնտեսագետը նոյեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի պետական կառավարման մոդելում ոչինչ չի փոխվել: Ինչպես և նախկինում, ողջ քաղաքականությունը կառուցվում է առանձին անհատների ու նրանց հեղինակության վրա, նշել է նա: «Մեզ փորձում են ներկայացնել փրկիչների կամ միսիոներների, ի դեմս նախարարների կաբինետի: Բայց կյանքի փորձը և մոտ 30% աղքատության մասին պաշտոնական վիճակագրությունը, ինչպես նաև շարունակվող միգրացիան ապացուցում են, որ ոչ մի «Միսիա» չկա, և յուրաքանչյուր պաշտոնյա հարթում է իր անձնական ճանապարհը»,-հայտարարել է փորձագետը:
Ըստ Խաչատրյանի, նախօրեին ՊԵԿ ղեկավարի կողմից հնչեցված խոսքերը խոսում են այն մասին, որ իշխանությունը որոշել է խախտել մինչ օրս ինչ-որ ձևով պահպանված անկախ բիզնեսի բեկորները: «Դրանով է բացատրվում հարկայինների պրակտիկան, որոնք բիզնեսի ներկայացուցիչների մոտ են գալիս և պարտադրում վճարել որոշակի հարկեր: Դրանով նրանք արմատախիլ են անում ազատական տնտեսության հիմքերը – սեփականության ինստիտուտի անձեռնմխելիությունը»,-եզրաակել է փորձագետը:
Նշենք, որ նախօրեին, պատասխանելով ստվերի դեմ պայքարի վերաբերյալ լրագրողների հարցերին, ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն, ի դեմս հարկային մարմնի, հանդիսանում է երկրում ցանկացած բիզնեսի մասնակից-փայատերը: Եվ եթե ինչ-որ տեղ կա ստվերային բիզնես, որը հարկեր չի վճարում, ուրեմն ես պետք է իմանամ դրա տեղը: Մեզ միայն ժամանակ տվեք»,-հայտարարել էր Հարությունյանը:
![]() | 5.07 | -0.01 |
![]() | 388.29 | -0.24 |
![]() | 420.21 | 1.84 |
![]() | 477.98 | 1.60 |
![]() | 284.05 | 1.01 |
![]() | 29.64 | 0.08 |
![]() | 56.48 | -0.06 |
![]() | 423.11 | -1.00 |