Արմինֆո. Նոյեմբերի 8-ին Մոնրեալ քաղաքում անցկացվել է «Կանադա-Եվրասիա-Ռուսաստանե բիզնես ընկերակցության (CERBA) ամենամյա համաժողով, որին ներկա էին Կանադայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ: Միջոցառման գլխավոր բանախոսն էր Եվրասիական տնտեսական համագործակցության ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, համաժողովի աշխատանքներին մասնակցել և ելույթով հանդես է եկել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով տեղեկատվական վահանակների միջոցով ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Դեսպանն անդրադարձել է Հայաստանում գործունեություն ծավալող խոշոր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև ներկայացրեց տնտեսական ոլորտի մի շարք կարևոր ցուցիչների վերաբերյալ համեմատական տվյալներ` վերջին տարիների կտրվածքով:
Համաժողովի շրջանակներում միջոցառում է տեղի ունեցել նաև նոյեմբերի 9-ին Օտտավայում գտնվող Կարլտոնի համալսարանում, որտեղ կազմակերպված քննարկման ընթացքում նախարար Վալովայան, դեսպան Եգանյանը և միջոցառման մյուս բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին:
![]() | 5.71 | -0.02 |
![]() | 396.02 | 0.37 |
![]() | 431.27 | -0.19 |
![]() | 490.04 | -0.21 |
![]() | 297.40 | 1.83 |
![]() | 30.51 | 0.01 |
![]() | 58.49 | 0.05 |
![]() | 430.13 | -0.77 |