Արմինֆո. ՀՀ դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 1.8%, միայն հոկտեմբերին` 0.2%. իսկ տարեկան արժեզրկումը կազմել է 0.6%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականի հունվար-հոկտեմբերին միջին փոխարժեքը կազմել է 475.3 դրամ/դոլար, 2015-ի հոկտեմբերի 472.5 դրամ/դոլարի և 2014-ի հոկտեմբերի 409.98 դրամ/դոլարի համեմատ: 2015-ի հունվար-հոկտեմբերին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել էր 1.9%, միայն հոկտեմբերին արժևորումը կազմել է 1.8%, իսկ տարեկան արժեզրկումը` 15.2%:
Աղբյուրի համաձայն, սպառողական շուկայում 2016 թվականի սեպտեմբերին գնաճը կազմել է 0.5%, 2016-ի հունվար-հոկտեմբերին գնանկումը կազմել է 3.1%: Համեմատության համար հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերին գնանկումը կազմել էր 0.4%, 2015-ի հունվար-հոկտեմբերի գնանկումը կազմել էր 2.4%, իսկ տարեկան գնաճը`4.4%:
Նշենք, որ 2008 թվականի հոկտեմբերի համեմատ դրամով դոլարի նկատմամբ թուլացել է 55%, 2009-ի հոկտեմբերի համեմատ`23%, ինչը բացատրվում է այդ ժամանակահատվածում դրամի կտրուկ արժեզրկումով, երկու անգամ` 2009 թվականի մարտի 3-ին – 22%, և 2014 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին – 45%: Եվ եթե 2009-ին պատճառը ՀՀ ԿԲ անցումն էր արժույթի լողացող փոխարչժեքի քաղաքականությանը, ապա 2014-ին դա տեղի ունեցավ արտաքին գործոնների ազդեցության ներքո, երբ փլուզվեց ռուսական ռուբլին և կրճատվեցին դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքերը, ինչպես նաև ընկավ արտահանումը, նվազեց ներմուծումը, էապես դանդաղեց տնտեսական զարգացումը: 2015 թվականին Հայաստանի մանրածախ արտարժույթի շուկայում դրամի դոլարի նկատմամբ թուլացավ`477-ից մինչև 482 դրամ / դոլար, բայց եվրոյի նկատմամբ ամրապնդվեց` 571,5-ից մինչև 529 դրամ /եվրո, իսկ ՌԴ ռուբլու նկատմամբ`8.2-ից մինչև 6.9 դրամ /ռուբլի: Ընդ որում, դեկտեմբերի 14-28-ը ԿԲ գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունը 2015-ին դիտվում էր արտաքին առևտրի շրջանառության նվազեցմանը (20.6%) զուգահեռ, ընդ որում, ավելի զգալիորեն կրճատվեց ներմուծումը (26.5%), քան արտահանումը (3.9%), ինչպես նաև դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, ընդ որում, այդ ամենը տեղի ունեցավ բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի և եվրոյի նկատմամբ ամրապնդվեց 477 դրամ / դոլար և 520 դրամ /եվրո մակարդակներում, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվեց մինչև 7.4 դրամ/ ռուբլի մակարդակ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ 2015 թվականին կազմել է 4,2%, իսկ սպառողական գներն իջել են ընդամենը 0.1%, իսկ միայն դեկտեմբերին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց 0,6% (մինչև 482.9 դրամ / դոլար), գնաճը կազմեց 1.7%: 2014-ին դրամի արժեզրկումւը կազմեց 14.1% (միայն դեկտեմբերին`10%, իսկ գնաճը 3%), ուղեկցվելով 4.6% գնաճով: 2013-ին դրամի արժևորումը կազմեց 0.1%, գնաճը` 5.6%: 2012-ին գնաճը կազմեց 3.2%, իսկ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ`5,8%: 2011-ին գնաճը կազմեց 4.7%, իսկ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմեց 6,2%, իսկ 2010-ի գնաճը կազմեց 9.4%, դրամի արժևորումը դոլարի նկատմամբ`5,2%: