Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է լոմբարդային վարկերի նոր ակցիա, որի շրջանակներում ֆիզիկական անձանց ոսկու գրավով վարկ ստանալիս տրամադրվում են արտոնյալ պայմաններ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիան իրականացվում է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում և կգործի մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը:
Աղբյուրի համաձայն, պայմանները հետևյալն են` ՀՀ դրամով վարկի դեպքում - անվանական տարեկան տոկոսադրույքը` սկսած 18.5% -ից, իսկ ԱՄՆ դոլարով վարկի դեպքում (գյուղատնտեսական վարկերի համար)՝ սկսած 13.5%-ից: Վարկի գումարը մինչև 10% գերազանցում է գրավադրվող ոսկյա իրերի գնահատված արժեքը: Վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ կամ 7 հազար ԱՄՆ դոլար:
Բանկի հաղորդագրության մեջ նշվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի լոմբարդային վարկերի հիմնական առավելությունները: Դրանք են`ոսկյա իրերի գնահատումը կատարվում է ՀՀ շուկայում գործող առավելագույն արժեքով՝ + 10%; վարկը ձևակերպվում է մի քանի րոպեների ընթացքում; վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձնագիր և սոցիալական քարտ; կա դժբախտ պատահարներից ապահովագրության հնարավորություն:
Վարկային վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել ոչ միայն Բանկի 65 մասնաճյուղերում, այլ նաև TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում և գործում են շուրջօրյա:
Ակցիայի պայմանների և սակագների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ռենկինգի, վարկային ներդրումների ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է առաջատար բանկերի հնգյակում, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արձանագրելով 186.4 մլրդ դրամ ծավալ: Ընդ որում, միայն մանրածախ վարկերի մասնաբաժինը կազմել է վարկային պորտֆելի ավելի քան 42% -ը կամ 78.9 մլրդ դրամ, իսկ այս ցուցանիշով բանկը գտնվում է առաջատարների եռյակում: