Շաբաթ, 12 Նոյեմբերի 2016 16:21

Կարեն Կարապետյան. Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում: Մենք այնտեղ պարտադիր անելիքներ ունենք

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք դրանք և առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային: Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմ ունեք, հասկանում ենք, որ պետք է յուրահատուկ վերաբերմունք ցույց տանք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, և այդ ամենը լինելու է խաղի կանոնների շրջանակում, որով պայմանավորվել ենք առաջ շարժվել»:

 

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, խնդիրները, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, և այդ ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ: Նշելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքները հիմնականում սահմանամերձ համայնքներն են, որոնք օգտվում են կառավարության կողմից 2014 թ. տրված սոցիալական ու հարկային արտոնություններից՝ մարզպետը միաժամանակ նկատել է, որ այդ տարածաշրջանների ռիսկայնությամբ պայմանավորված՝ ներդրումային ծրագրերի առումով էական արդյունքներ չեն գրանցվել: Անդրադառնալով արձանագրված ձեռքբերումներին՝ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն Տավուշի շրջանի Չորաթան գյուղում հիմնել է արտադրամաս, որտեղ աշխատում է 200 մարդ: Մինչև մյուս տարվա կեսերն ակնկալվում է ևս 100 աշխատատեղի ստեղծում Արծվաբերդում, իսկ ընդհանուր առմամբ այս ընկերության նախաձեռնած ծրագրերի արդյունքում մինչև 2020 թ. նախատեսվում է ստեղծել շուրջ 2000 աշխատատեղ Տավուշ, Իջևան և Նոյեմբերյան հատվածում: Հաշվի առնելով մարզում աճող պտուղների եզակիությունը և խորհրդային տարիներին վերամշակող արտադրության կազմակերպման հաջող փորձը՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում նաև վերամշակող արտադրամասեր կամ գործարաններ հիմնելու նպատակով մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

 

Մարզպետի զեկուցումից հետո վարչապետը խոսել է մարզի ուժեղ և թույլ կողմերն ախտորոշելու և դրանցից բխող ծրագրեր մշակելու անհրաժեշտության մասին: «Ո՞ր ոլորտներն են մարզում զարգանում, ո՞ր ոլորտում որքա՞ն զբաղված մարդ կա, ի՞նչ ծավալ են տալիս, և ի՞նչ հեռանկարներ ունեք, ո՞ր ոլորտները կարող եք զարգացնել: Որո՞նք են Տավուշի մարզի առանձնահատկությունն ու առավելությունը, որո՞նք են թույլ կողմերը. թույլ կողմերը՝ սահմանամերձ է, ռիսկային է, առավելությունը՝ Վրաստանի շուկայի կողքին է», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է առանձնացնել խնդիրներն ու առաջնահերթությունները և ձևակերպել դրանց լուծումները, որոնք ուղղված կլինեն կյանքի որակի բարելավմանը:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են նաև մարզում մի քանի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի արդյունքները:

 

Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի՝ մասնավորապես, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության և հարակից այլ հարցերի մասին: Ստանալով բացասական պատասխան պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարը պետպատվերի նոր հայեցակարգ է ներկայացնելու, որով քաղաքացիներն ընտրության հնարավորություն են ունենալու: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ համակարգը պետք է կրիտիկական փոխել և հանձնարարել առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել:

 

Վարչապետը և Տավուշի մարզի համայնքների ղեկավարները համակարծիք են եղել, որ մարզում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: «Զբոսաշրջության հետ կապված մենք իրականում ցանկանում ենք մեծ ծրագիր իրականացնել: Կարծում ենք՝ Հայաստանը թերագնահատված է որպես տուրիզմի երկիր: Մոտ ժամանակներս էժան ավիաընկերության ծառայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին որոշակի արտոնությունների տրամադրումը նպաստելու են ոլորտի աճին, բայց մենք պետք է նաև որակյալ ծառայություններ մատուցենք», - ասել է Կարեն Կարապետյանը և հորդորել բիզնես ծրագրեր ներկայացնել Զբոսաշրջության պետական կոմիտե: Քննարկվել են նաև մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի վիճակին, պահպանությանն ու բարեկարգմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է  մտածել մարզերում հիմնադրամ ստեղծելու հեռանկարների շուրջ՝ այդ գործում ներգրավելով տեղացի բարերարների ներուժը:

 

Գործադիրի ղեկավարը ողջունել և կարևորել է մի շարք համայնքների ղեկավարների ներկայացրած՝ կրթության որակի բարձրացմանը միտված և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված առաջադեմ ծրագրերը:

 

Խոսելով սահմանամերձ համայնքներում ճանապարհային ենթակառուցվածքների վիճակի մասին՝ վարչապետը նշել է, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, և կառավարությունն ըստ առաջնահերթության բարեկարգելու է այդ ճանապարհները: «Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում: Մենք այնտեղ պարտադիր անելիքներ ունենք», - շեշտել է գործադիրի ղեկավարը:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր:

 

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Դիլիջանի քաղաքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել ստեղծված պայմաններին, «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների որակին:-օ-

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամԴարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Համաշխարհային բանկը հաստատել է 92.3 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի պետական բյուջեի աջակցության համարՀամաշխարհային բանկը հաստատել է 92.3 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի պետական բյուջեի աջակցության համար
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքըԱկբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը շարունակում է մի քանի անգամ ավելանալՌուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը շարունակում է մի քանի անգամ ավելանալ
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյիցՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
Վահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթինՎահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին
Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերըՀայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը
Հայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համարՀայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար
Amazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավեններըAmazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավենները
FlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներովFlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներով
Էներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. ՊարսյանԷներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. Պարսյան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրիԱմերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Փորձագետ. Փորձագետ. "Չոր նավահանգիստ" նախագծի արժեքը գերազանցում է 100 մլն դոլարը
Գյումրիի Գյումրիի "չոր նավահանգստի" թուրքական սահմանին մոտ գտնվելը և առավելություն է, և՝ մարտահրավեր. փորձագետ
Հայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTraderՀայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader
ՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշներըՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշները
Հայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներումՀայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներում
Նախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-իՆախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-ի
Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս ԲանկումԷօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում
FlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբFlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբ
Վահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամՎահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամ
Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղություններըՀայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները
Հայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսին
Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրումԱկբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
Փոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներինՓոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներին
Վահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակելՎահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակել
ՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմիցՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմից
«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ
2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES
Փոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրաՓոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
"Ռոստելեկոմը" մտափոխվել է վաճառել հայկական GNC-Alfa օպերատորը
Կառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիներըԿառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիները
Երևանում տեղի կունենա Երևանում տեղի կունենա "Կովկաս. շինարարություն և վերանորոգում էքսպո 2023" 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին
Ճանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերություններըՃանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերությունները
UNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունումUNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում
Վահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվումՎահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվում
Red Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկումRed Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկում
ՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքըՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքը
Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվելՏարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել
Մ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալՄ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալ
ԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համարԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համար
Մշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարությունՄշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարություն
ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրինԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Հայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակումՀայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակում
Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի "Doing Digital - բացահայտելով թվային ապագան" առաջին ֆորումը
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
Վահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁՎահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁ
«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ
Ընթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲԸնթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲ
Համաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲՀամաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲ
Մեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավըՄեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավը
"ՄՏՍ Հայաստան" - ը փոխում է սեփականատիրոջը
Նախկին վարչապետը հայտարարում է 2018-2022թթ. բնակչության կենսամակարդակի բացարձակ նվազման մասինՆախկին վարչապետը հայտարարում է 2018-2022թթ. բնակչության կենսամակարդակի բացարձակ նվազման մասին
Փոխվարչապետ. Հայաստանը տնտեսության հիմնական հատվածների արդիականացման եւ նորարարական վերազինման ճանապարհին էՓոխվարչապետ. Հայաստանը տնտեսության հիմնական հատվածների արդիականացման եւ նորարարական վերազինման ճանապարհին է
Կարեն Քարամյան. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70% - ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցովԿարեն Քարամյան. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70% - ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցով
Ամերիաբանկի տիեզերական տաղավարը DigiTec-ում: թվային ծառայություններ, խորհրդատվություն, խաղարկություն, բարեգործություն, քննարկումներԱմերիաբանկի տիեզերական տաղավարը DigiTec-ում: թվային ծառայություններ, խորհրդատվություն, խաղարկություն, բարեգործություն, քննարկումներ
Հայաստանը մտադիր է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի կառուցման նախագծում ֆինանսավորում ներգրավելու համարՀայաստանը մտադիր է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ՝ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի կառուցման նախագծում ֆինանսավորում ներգրավելու համար
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
27.03.2023
RUB5.080.01
USD388.530.46
EUR418.372.20
GBP476.383.05
CAD283.041.46
JPY29.56-0.32
CNY56.54-0.22
CHF424.112.80