Արմինֆո. Ռազմավարական ապրանքների դիմաց վճարները ռուսական ռուբլով իրականցնելու հարցը քննարկվում է երկու երկրների Կենտրոնական բանկերի կողմից, հայտարարել է լրագրողներին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Հիշեցնենք, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերին Գրոդնոյում կայացած նիստում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ երկրներին առաջարկեց ռազմավարական ապրանքների հաշվարկներն իրականացնել ռուբլիով: «Այդ գործընթացն արագ չի ավարտվի, բայց այդ հարցն ընդգրկել ենք օրակարգում: Ռուբլու, դոլարի և դրամի փոխարժեքի տատանումներն ազդում են մեր տնտեսության վրա, հետևաբար, մենք առաջակում ենք վճարել ռուբլիով: Մենք շատ լավ առաջարկ ենք արել: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ինչպես նաև ԵԱՏՄ գործընկերներ: Թող ինչ-որ բան էլ ձեռնտու լինի ոչ թե նրանց, այլ Հայաստանի տնտեսությանը»,-հայտարարել էր վարչապետը լրագրողներին:
Ըստ Արամյանի, տվյալ փուլում կարևոր է ստեղծել անհրաժեշտ գործիքներ, որոնք ձեռնտու կարող են լինել տնտեսվարողներին, արտարժույթի փոխարկման ռիսկերից խուսափելու համար: Հակառակ պարագայում, ըստ նախարարի, պետությունն անուղղակի ճանապարհով իր վրա է վերցնում արտարժույթի տատանումների ռիսկերը: «Ակնհայտ է, որ տնտեսվարողների վստահությունն ԱՄՆ դոլարի նկատմամբ ավելի բարձր է, քան մյուս արժույթների նկատմամբ»,-ընդունել է նախարարը:
Ըստ նախարարի, ռուբլիով հաշվարկներին անցնելու հստակ ժամկետներ դեռ չկան: Նրա խոսքով, առաջին հերթին պետք է ավարտել միասնական մաքսային տարածության ձևավորումը, որից հետո անցնել միասնական տնտեսության ձևավորմանը, երբ առևտրի ազատականացման գործընթացին զուգահեռ տեղի կունենա նաև կապիտալ հոսքերի ազատականացումը: Եվ միայն դրանից հետո, ըստ Արամյանի, կարելի է խոսել ռուբլիով հաշվարկների մասին:
RUB | 4.03 | 0.00 |
USD | 387.13 | -0.04 |
EUR | 422.86 | -0.47 |
GBP | 505.55 | -0.13 |
CAD | 280.61 | -0.66 |
JPY | 25.89 | -0.08 |
CNY | 54.66 | -0.12 |
CHF | 449.79 | -1.46 |