Արմինֆո. Հայաստանում Beeline-ը մասնակցել է նոյեմբերի 12-ին կայացած Business & HR Forum 2016 –ին, որի կազմակերպիչն է հանդիսանում Global Media Lab–ը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, ֆորումի շրջանակում ելույթի խոսքով հանդես է եկել ՄՌ կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը, ով ներկայացրել է ընկերության պատմությունը, կորպորատիվ մշակույթը, որդեգրված արժեքները, ընկերության աշխատակիցների համար մշակված փոխհատուցումների ծրագրերը և արտոնությունների գրավիչ փաթեթները: Ելույթի ընթացքում ներկայացվել է նաև «3-րդ սերունդ» երիտասարդ սերնդի զարգացմանն ու աջակցմանն ուղղված ստաժավորման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ավելի քան 100 ուսանողների անցնել իրենց ուսումնաարտադրական պրակտիկան Beeline-ի զանազան ստորաբաժանումներում:
Անդրադարձ է կատարվել նաև HR ոլորտում լայն ճանաչում ունեցող Beeline Կորպորատիվ Համալսարանին, որը Ընկերության աշխատակիցների համար անցկացնում է նորարար տեխնոլոգիաներին համահունչ ուսուցման ծրագրեր/թրեյնինգներ:
«Շատ ուրախ եմ, որ նման ֆորումի անցկացումն ավանդույթ է դառնում Հայաստանում, հնարավորություն ընձեռելով մասնակիցներին լինել քաջատեղյակ Մարդկային ռեսուրսների զարգացման միտումներին: Մեծ հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Beeline Հայաստանում արդեն իսկ կիրառվում են և առկա են ներկայացվող գործիքների և մոտեցումների գերակշռող մասը, և դրանք աշխատում են ի շահ մեր թիմի և բաժանորդների», - նշել է Հայաստանում Beeline-ի մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:
Business & HR Forum 2016-ին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 50 ընկերություններ, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել 30 – ից ավելի ընկերությունների ղեկավարներ:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 միլիոն բաժանորդի՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: