
Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 16-17-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Հայաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանը, ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
