Արմինֆո. Ամերիաբանկը, 2010 թվականից սկսած, իրավաբանական անձանց տրված վարկերով զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի ֆինանսական շուկայում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից: Վերջին 6 տարում բանկին հաջողվել է էապես ավելացնել իր բաժինը կորպորատիվ վարկավորման շուկայում` 2010 թվականի հոկտեմբերի 14,1 %-ից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 20,3%: Բացարձակ արտահայտությամբ բանկի կորպորատիվ պորտֆելը վեց տարում ավելացել է 76 մլրդ դրամից մինչև 310 մլրդ դրամ:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերի ռենքինգի» տվյալներով, Ամերիաբանկն առաջատար է վարկային պորտֆելի գծով` 352.2 մլրդ դրամ (2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ)` 21,4% տարեկան աճով: Միայն կորպորատիվ վարկավորումը բանկը մեկ տարում ավելացրել է 22,4%-ով` պահպանելով առաջատար դիրքը: 2016 թվականի 9 ամիսները Ամերիաբանկն ավարտել է 3.5 մլրդ դրամ զուտ շահույթով` զբաղեցնելով 1-ին տեղը շուկայում:
Ավելացնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս CY Ltd Ամերիա Գրուպը` կապիտալում 79,3% մասնակցությամբ, և ՎԶԵԲ-ը` 20,7% մասնակցությամբ: