Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հոկտեմբերին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում պահպանվել է փոխադրումների աճի դինամիկան, որը 6,8%-ով գերազանցեց անցած տարվա ցուցանիշը:
Արտահանման փոխադրումները 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել են 7,5%-ով /2,4 հազ. տն.-ով/, իսկ տեղական հաղորդակցությունում՝ 4,8%-ով /6,8 հազ. տն.-ով/: Աճ է գրանցվել նաև ներմուծման հաղորգակցությունում. ավելացումը կազմեց 27,3% և 25,3% նախատեսված ցուցանիշի և 2015 թվականի հետ համեմատ:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, ավելացել է գնացքի միջին քաշը, լոկոմոտիվի միջին օրական վազքը և արտադրողականությունը:
Տեղամասային արագությունը ավելացել է 3,5%-ով՝ կազմելով 35,3 կմ/ժ նախատեսվող 39,4 կմ/ժ դիմաց, իսկ տեխնիկականը՝ 2,8%-ով և կազմեց 40,9 կմ/ժ՝ նախատեսվող 39,4 կմ/ժ դիմաց: Կրճատվեց նաև բեռնատար վագոնի շրջանառությունը. հոկտեմբերին այն կազմեց 2,7 օր՝ նախատեսվող 2,8-ի դիմաց:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է շահագործվող էլեկտրաքարշերի քանակը, էլեկտրաէներգիայի ծախսը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հոկտեմբերին երկաթուղին սպասարկել է 1 227 գնացք, որից 1 221-ը՝ ըստ չվացուցակի: Բոլոր միջազգային և ներհանրապետական ուղևորատար գնացքները սպասարկվել են առանց ուշացումների:
Չնայած գնացքների ուշացման ժամանակի կրճատմանը ՝ Ս.Վալկոն ընդգծեց չվացուցակի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի հոկտեմբերին գծի բալային գնահատականը բարելավել է 9 կետով՝ կազմելով 85 միավոր:
Գլխավոր տնօրենը հայտնեց, որ տարվա 10 ամիսների ընթացքում փոխվել է 35,8 հազար կոճ, կապիտալ վերանորոգվել է 11,7 կմ գիծ:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵե ՓԲԸ գլխավոր տնօրենը առանձնացրեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը և ձմեռային շրջանում բնականոն աշխատանքին նախապատրաստումը:
Այլ հիմնական խնդիրների շարքում Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:
ՀԿԵ գլխավոր տնօրենն ընդգծեց Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացման կարևորությունը Իրանից եվրոպական երկրներ բեռնափոխադրումներ կազմակերպելու տեսակյունից:
«Քանի որ այս տարի եղանակային պայմանները խիստ տարբերվում են անցյալ տարվանից մեր առջև կանգնած են երկաթուղու բնականոն աշխատանքի և բոլոր տեսակի փոխադրումների ապահովման խնդիրներ», - ասաց Ս.Վալկոն:
«ՀԿԵե ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներե ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: