Արմինֆո. Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից է և արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող հատվածը; Այդ մասին նոյեմբերի 16-ին Երևանում կենսունակ հանքարդյունաբերության խնդիրներին նվիրված գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ինչպես նշել է Կարայանը, այն էական դեր է խաղում Հայաստանի ողջ տնտեսության զարգացման գործում: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը: Այդ նպատակով կիրառվում է «բաց դռների» քաղաքականություն` բացառելով որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Իրականացվում են գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարեփոխումներ: Մշակվել և գործողության մեջ են դրվել զարգացման մի շարք ոլորտային քաղաքականություններ` ուղղված հատկապես արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաների ընդլայնման», - նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:
Նշենք, որ 2016 թ. հունվար-սեպտեմբերին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 13.7% աճ (նախորդ տարվա աճը`40.5%)՝ մինչև 188.4 մլրդ դրամ: 2015 թ. հունվար-դեկտեմբերին լեռնահանքային ճյուղի ծավալը կազմել է 221,2 մլրդ դրամ՝ 50,4% տարեկան աճով:
ՕՈւՆ զուտ հոսքը լեռնահանքային ճյուղ 2016 թ. առաջին կիսամյակում կազմել է 15545 մլրդ դրամ՝ 2015 թ. նույն ժամանակաշրջանի մինուսային 6909 մլրդ դրամի փոխարեն:
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |