Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2016 18:57
Ալեքսանդր Ավանեսով

«Գազպրոմ Արմենիան» իր առջև խնդիր է դնում ավելացնել ոչ թե սպառողների թիվը, այլ սպառվող բնական գազի ծավալները

Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր առջև խնդիր է դնում ավելացնել ոչ թե սպառողների թիվը, այլ սպառվող բնական գազի ծավալները: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի հարցին:

Պատգամավորը նշել է, որ գազի սակագինն ունի կոռուպիոն բնույթ: Նա կասկած է հայտնել, որ ընկերությանը կհաջողվի ավելացնել գազի սպառողների թիվը, իջեցնել Վրաստանի տարածքով Հայաստան ներմուծվող ռուսական գազի տեղափոխման սակագինը, ինչպես նաև իրականացնել ներդրումային ծրագրեր: Արամ Մանուկյանը նաև չի հավատում, որ Գազպրոմն իր վրա կվերցնի բոլոր ռիսկերը, որոնց կարող է բնախվել նրա հայաստանյան «դուստրը»:

Ի պատասխան նախարարը հայտարարել է, որ Հայաստանը Վրաստանին գազի տրանզիտի դիմաց երբեք  միջոցներ չի վճարել: Խոսքը գնում է այն մասին, որ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ն ավարտվում է Վրաստանի կառավարության և Գազպրոմի միջև համաձայնագիրը`Վրաստանի տարածքով ռուսական գազի տրանզիտի ծավալների և սակագների վերաբերյալ: «Հետևաբար, ասել, որ սակագինը չի իջնի, ճիշտ չէ, քանի որ մենք դեռ ոչինչ չգիտենք սակագնի մասին»,-գտնում է նախարարը, հավելելով, որ սակագնի մոտավոր հաշվարկը ներկայացվել է Գազպրոմ-Արմենիա ընկերության կողմից:

Նախարարը նշել է նաև, որ ընկերության ներդրումային ծրագիրը դեռ հաստատված չէ, բայց լուրջ շեղումներ չեն լինի: Ինչ վերաբերվում է ռիսկերին, ինչպես նշել է նախարարը, դրանք կսահմանվեն բանակցությունների արդյունքում: