Արմինֆո. Հայաստանում առկա է իշխանության և բիզնես-հանրության միջև համագործակցության նոր մեխանիզմների մշակման և կիրառման անհրաժեշտությունը: Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, նոր մեխանիզմների կիրառումը բխում է երկրի կառավարության ծրագրից: Նախատեսված է մասնագիտական միությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք, համագործակցության հիմնական ուղղությունները սահմանելու համար: Այսօր, նոյեմբերի 17-ին նման հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ: Կարևոր է սահմանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը, որոնց շարքում կարելի է նշել անվստահությունը: «Նպատակահարմար է հասկանալ նաև, թե ինչպիսին են տեսնում գործարարներն այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ է ապահովել առաջացող պրոբլեմները լուծելու համար»,-նշել է փոխնախարարը, հավելելով, որ քննարկումների ընթացքում կլսվեն պրոբլեմային բոլոր հարցերը:
Պատասխանելով վերջերս ընդունված Հարկային օրենսգրքի հետագա ճակատագրի վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալության հարցին, որի դրույթների առթիվ երկրի գործարար հանրության ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ արտահայտել են իրենց դժգոհությունը, փոխնախարարը չի բացառել փաստաթղթի վերանայման հնարավորությունը: «Եթե բիզնեսը գտնի, որ Հարկային օրենսգիրքն ավելացնում է պրոբլեմները, ապա, անկասկած, փաստաթուղթը կվերանայվի»,-նշել է փոխնախարարը, հիշեցնելով, որ հարկային օպրենսգիրքն այն փաթեթն է, որը սահմանում է խաղի կանոնները: «Ամեն ինչ փոխվում է, և եթե պահանջվի փոխել որոշ դրույթներ, վստահ եմ, որ կառավարությունը կգնա այդ քայլին»,-ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:
![]() | 5.53 | -0.06 |
![]() | 395.90 | 0.02 |
![]() | 425.39 | 1.28 |
![]() | 478.76 | 3.90 |
![]() | 295.98 | 0.99 |
![]() | 30.27 | 0.27 |
![]() | 58.43 | 0.18 |
![]() | 430.65 | 3.23 |