Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը և Եվրոպական ներդրումային բանկն ստորագրել են 50 մլն.եվրոյի վարկային պայմանագիր`ՓՄՁ ոլորտին ազգային արժույթով և մատչելի պայմաններով ֆինանսավորման նպատակով: Այս մասին նոյեմբերի 18-ին ՓՄՁ-ների համար կազմակերպված դասընթացների ընթացքում հայտարարել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ, Հայաստանում եվրոպական ներդրումայի բանկի վարկավորման պատասխանատու Յան Վապավուրին:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա նշել է, որ վարկերը կտրամադրվեն տնտեսության բոլոր ոլորտներում, ՓՄՁ-ներին, որոնցում աշխատողների թիվը գերազանցում է 250-ը: Տոկոսադրույքների առումով նա դժվարացել է պատասխանել, պարզաբանելով, որ դրանք մատչելի կլինեն ՓՄՁ-ներին, բայց կսահմանեն ֆինանսական միջնորդները: «Դեռ շատ անելիքներ կան, որպեսզի բարելավվի ոլորտի վիճակը: Հայաստանն այն երկրներից է, որտեղ տնտեսությունը զարգանում է մի քանի խոշոր խաղացողների, կամ մի քանի ոլորտների հաշվին: Սակայն, մենք պետք է հատուկ ուշադրություն հատկացնենք հատկապես ՓՄՁ ոլորտին, որի զարգացումը կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը»,-ընդգծել է Յան Վախավուրին:
Իր հերթին ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը նշել է, որ ԵՆԲ հետ համագործակցությունը թույլ կտա պարզեցնել ՓՄՁ-ների հասանելիությունը դեպի ֆինանսական աղբյուրները, ինչը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության դիվերսիֆիկացմանը: Հղում կատարելով նախորդ վարկային պայմանագրին, 2014 թվականին, Երիցյանը տեղեկացրել է, որ վարկային բոլոր միջոցները (50 մլն.եվրո) արդեն ամբողջովին իրացվել են մոտ 100 ՓՄՁ ոլորտի նախագծերում, մասավորապես, տուրիզմի և գյուղատնտեսութնա ոլորտներում:
Նշենք, որ Եվրոպական Ներդրումային Բանկը (Եվրոմիության բանկ) Հայաստանում ֆինանսավորում է նախագծեր Եվրոմիության խորհրդի և Եվրոխորհրդարանի՝ Արևելյան Հարևանության երկրների համար մանդատի շրջանակներում: Այն հիմնադրվել է 1958 թվականին, ռոմի պայմանագրով, որը նաև այսօրվա Եմ հիմքը հանդիսացավ: 2014-2020 թթ. մանդատը թույլ է տալիս Եվրոպական Ներդրումային Բանկին տրամադրել 4,8 միլիարդ եվրո ֆինանսավորում Եվրոմիության երաշխիքով՝ նպատակ ունենալով օժանդակել այն նախագծերին, որոնք համատեղ հետաքրքրություն են ներկայացնում և՛ Եվրոմիության, և՛ իր Արևելյան Հարևանների համար մասնավոր հատվածի զարգացման, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների, ինչպես նաև կլիմայի փոփոխության ոլորտներում: