Շաբաթ, 19 Նոյեմբերի 2016 13:26
Նաիրա Բադալյան

Հայաստանը 12 մլն եվրո կստանա Եվրոպական ներդրումային բանկից՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի ֆինանսավորմանհ նպատակով

Հայաստանը 12 մլն եվրո կստանա Եվրոպական ներդրումային բանկից՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի ֆինանսավորմանհ նպատակով

Արմինֆո. Նոյեմբերի 18-ին Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքովե ֆինանսավորվող 12 մլն. եվրո դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքիե կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։

 

Իչպես տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը,

Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրիե իրականացման 12 մլն. եվրո դրամաշնորհը կֆինանսավորվի «Հարևանության ներդրումային գործիքիե բյուջեից: Հայաստանի Հանրապետությանը ԵՆԲ-ն տրամադրում է դրամաշնորհը Եվրոպական Հանձնաժողովի անունից: Դրամաշնորհն ունի երկու բաղադրիչ. առաջին բաղադրիչով սահմանված 6 մլն. եվրո ներդրումային դրամաշնորհով կֆինանսավորվեն շինարարական աշխատանքներն ու մատակարարման ծախսերը, իսկ երկրորդ բաղադրիչով նախատեսված 6 մլն եվրոն կհատկացվի որպես տեխնիկական աջակցություն: Այս համաձայնագրի նպատակն է սահմանել 6 մլն. եվրո ներդրումային դրամաշնորհի ժամանակացույցն ու պայմանները: 6 մլն. եվրո տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիրը արդեն ստորագրվել էր նախորդ տարի:

Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Յան Վապաավուորին նշել է. «Մեծապես արժևորում եմ, որ Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հետ միավորում են կարողություններն՝ ի նպաստ որակի չափանիշներին համապատասխանող, արդյունավետ և ապահով ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը, ժողովրդի կյանքի որակի բարելավմանն ու տնտեսական աճի և տարածաշրջանային համագործակցության խթանմանըե։

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ ՀՆԳ ֆոնդի միջոցով շարունակական աջակցության և դրամաշնորհային ռեսուրսների մոբիլիզացման իր աշխատանքների համար՝ առանձնացնելով Եվրոպական ներդրումային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը՝ միտված ենթակառուցվածքային զարգացմանը:

 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ավելացրել է. «Այնպիսի երկրում ինչպիսին Հայաստանն է՝ ճանապարահային հաղորդակցությունն անհրաժեշտություն էե,- և շարունակել՝ ընդծելով. «Եվրոպական միությունը գոհ է, որ կարող է նպաստել ԵՆԲ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին ուղղված ՀՀ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկների Հայաստանում ավելի ազատ և ապահով տեղաշարժմանը և հարևան տարածքներ և շուկաներ նրանց ավելի դյուրին մուտք գործելունե:

 

2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքիե բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:Ծրագիրը խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար ու, նպաստելով տարածարջանային ինտեգրման ամրապնդմանը, զգալի օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին: Ֆինանսավորվող ծրագիրը հանդիսանում է հյուսիսից հարավ` Վրաստանի սահմանի Բավրայից Իրանի սահման` Մեղրի ձգվող Բավրա, Գյումրի, Աշտարակ, Երևան, Գորիս, Կապան և Մեղրի քաղաքներով անցնող 556 կմ երկարությամբ ճանապարհային միջանցքի բարելավմանն ուղղված հավակնոտ նախագծի բաղկացուցիչը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
29.09.2020
RUB6.14-0.02
USD487.621.96
EUR570.034.48
GBP626.932.81
CAD365.012.31
JPY46.180.08
CNY71.530.37
CHF528.414.62



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000