Արմինֆո. 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայստանի արտահանման դինամիկան կտրուկ բարելավվել է, արձանագրելով մինչև 19.8% աճ, նախորդ տարվա 2.2% անկման փոխարեն, ինչի արդյունաում 22,3% կրճատվել է Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը: Միևնույն ժամանակ, ներմուծումը, պահպանելով բացասական դինամիկան, կտրուկ դանդաղեցրել է անկումը, մինչև 0,3%, նախորդ տարվա 26,6% -ի փոխարեն: Արդյունքում, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին արձանագրել է 6.1% տարեկան աճ, 2015 թվականի նույն ժամանակահատվածի 20.4% անկման փոխարեն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 1952.3 մլրդ դրամ ($ 4067 մլն), մասնավորապես արտահանման ծավալը կազմել է 697.8 մլրդ դրամ ($1453,7 մլն), ներմուծման ծավալը`1254.5 մլրդ դրամ ($ 2613.3 մլրդ), ինչը երկրի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը ձևավորել է 556.7 մլրդ դրամ ($ 1159.6 մլն) մակարդակում:
Միայն 2016-ի հոկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 3.2%, մասնավորապես, ներմուծումն աճել է 4.8%, իսկ արտահանումը մնացել է անփոփոխ: Տարեկան կտրվածքով արտաքին առևտրի շրջանառության 8.8% աճը հիմնականում խթանել են արտահանման ծավալների աճը (21.6%), ներմուծման ծավալների աճը (3.4%): Միայն այս տարվա հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն աճել է 10.3%, կազմելով 74.9 մլրդ դրամ ($ 157.7 մլն): Մեկ տարի առաջ, 2015-ի հոկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունն աճել էր 6.7%, այդ թվում, ներմուծման աճը կազմել էր 9.8%, իսկ արտահանման ամկումը` 0.3%:
Համեմատության համար շնենք, որ 2014 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը տարեկան կտրվածքով աճել էր 3.6%, այդ թվում, արտահանման աճը կազմել էր 2,9%, իսկ ներմուծման աճը`3.8%: Միայն 2014 թվականի հոկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունն աճել էր 5.4%, այդ թվում, արտահանման ծավալների աճը կազմել էր 7.7%, իսկ ներմուծման ծավալների աճը`7.7%:
Ըստ վիճակագրական տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին տարեկան կտրվածքով դանդաղեցրել է աճի տեմպերը, մինչև 0.4%, 2015-ի` 3,5% -ի փոխարեն: Միայն 2016 թվականի հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 18.7%, սեպտեմբերի`7%-ի համեմատ: Տարեկան կտրվածքով տնտեսական ակտիվությունն ընկել է 7.8%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի հոկտեմբերին կազմել է 475.25 դրամ / $ 1, իսկ հունվար-հոկտեմբերին`480.45 դրամ / $ 1, 2015-ի հոկտեմբերի`472.55 դրամ / $ 1 – ի և 2015-ի հունվար-հոկտեմբերի` 477,19 դրամ / $ 1 – ի համեմատ: