Արմինֆո. Անվանական աշխատավարձի աճի տեմպերը Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին դանդաղել են մինչև 2.4%, 2015 թվականի 9.2% համեմատ, կազմելով 185689 դրամ ($ 387): Միայն հոկտեմբերին անվանական աշխատավարձի աճը նվազել է 0.2%, 2015-ի հոկտեմբերի 0.8% համեմատ: 2016 թվականի հոկտեմբերին, 2015-ի հոկտեմբերի համեմատ անվանական աշխատավարձի աճը Հայաստանում դանդաղել է մինչև 3.1%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2016-ի հունվար- հոկտեմբերին կազմել է 159791 դրամ ($ 333), կրճատվելով 1.1%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11% համեմատ: Ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձի տարեկան աճը դանդաղել է մինչև 5.2%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1% համեմատ կազմելով 219893 դրամ ($ 458): Միայն հոկտեմբերին բյուջետայինների աշխատավարձերը նվազել են 0,5%, իսկ ոչ բյուջետայինների աշխատավարձերը չեն փոխվել, մինչդեռ, մեկ տարի առաջ, նույն ամսում, բյուջետայինների աշխատավարձերն աճել էին 1.5%, իսկ ոչ բյուջետայիններինը` 0.1%:
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի հունվար-հոկտեմբերին անվանական աշխատավարձը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել էր 7.8%, միայն հոկտեմբերին` 0.7%: Ընդ որում, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը հոկտեմբերին աճել էր 1.3%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 0.1%, իսկ տարեկան կտրվածքով աճը հունվար- հոկտեմբերին համապատասխանաբար կազմել է 7.4% և 8%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի հոկտեմբերին կազմել է 475.25 դրամ / $ 1, իսկ հունվար-հոկտեմբերին`480.45 դրամ / $ 1, 2015-ի հոկտեմբերի`472.55 դրամ / $ 1 – ի և 2015-ի հունվար-հոկտեմբերի` 477,19 դրամ / $ 1 – ի համեմատ:
RUB | 4.03 | 0.06 |
USD | 387.17 | 0.02 |
EUR | 423.33 | -0.17 |
GBP | 505.68 | -1.14 |
CAD | 281.27 | -0.56 |
JPY | 25.97 | -0.04 |
CNY | 54.78 | 0.07 |
CHF | 451.25 | 0.24 |