Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016 15:47

Առանց կոնտակտի American Express քարտերը Հայաստանում

Առանց կոնտակտի American Express  քարտերը Հայաստանում

Արմինֆո. Այսուհետ Հայաստանում American Express-ի բացառիկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թողարկելու է առանց կոնտակտի տեխնոլոգիայի վրա հիմնված չիպային American Express Gold և American Express Blue" class="u_link">American Express Blue քարտեր, որոնք կլինեն ավելի հարմար և անվտանգ:

Վճարումների «առանց կոնտակտի» տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել վճարումներ` պարզապես քարտը մոտեցնելով առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինալին՝ հաճախորդներին  տրամադրելով առավել հարմարավետ, ապահով և արագ վճարումներ իրականացնելու հնարավորություն: Իսկ 10,000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների դեպքում այլևս անհրաժեշտ չէ քարտը անցկացնել տերմինալով, մուտքագրել PIN կոդը և ստորագրել վճարման անդորրագիրը: Միաժամանակ նոր քարտերը շարունակելու են կրել մագնիսական ժապավեն, ինչը թույլ կտա կատարել գործարքներ այն տերմինալներով, որոնցով դեռևս հնարավոր չէ կատարել առանց կոնտակտի կամ չիպով գործարքներ:

«Մենք հպարտ ենք ներկայացնել առանց կոնտակտի վճարումների տեխնոլոգիան մեր American Express Gold և American Express Blue քարտատերերին: Այս նոր տեխնոլոգիայի ներդրումը Հայաստանում ևս մեկ կարևոր քայլ է վճարումների ինովացիոն եղանակների զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք,  որ այն դրականորեն կազդի ինչպես քարտատերերի, այնպես էլ առևտրի և սպասարկման կետերի վրա, քանի որ վերջիններս հնարավորություն կստանան ավելի արագ սպասարկել իրենց հաճախորդներին» - իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Ձեր գործող American Express Gold և American Express Blue քարտերը առանց կոնտակտի տեխնոլոգիայով քարտերով փոխարինելու համար անհրաժեշտ է դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի՝ Ձեր Քարտը թողարկած մասնաճյուղ կամ լրացնել Քարտի փոխարինման առցանց հայտ: Քարտի փոխարինման համար վարկային գծի օգտագործված մասը մարելու անհրաժեշտություն չկա:

Լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև առանց կոնտակտի տեխնոլոգիայով American Express քարտեր պատվիրելու համար կարող եք զանգահարել 010 31 99 99 հեռախոսահամարով, այցելել www.americanexpress.am" class="u_link">www.americanexpress.am պաշտոնական կայքէջը կամ լրացնել American Express Gold կամ American Express Blue քարտի պատվիրման առցանց հայտ:

 

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և American Express ընկերության միջև հաջողված համագործակցությունը սկսվել է 2009 թ-ին՝ սկիզբ դնելով Հայաստանում  American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքի զգալի ընդլայնմանը: 2010 թ.-ին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում թողարկեց առաջին American Express քարտը՝ American Express Gold-ը, որը տրամադրում է նախկինում Հայաստանում գոյություն չունեցող լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ: 2011 թ.-ին Բանկը թողարկեց American Express Blue նորարար և ժամանակակից քարտը, որն իր հաճախորդներին պարգևատրում է առօրյա ծախսերի դիմաց և առաջարկում  առավելություններ, որոնք համահունչ են ժամանակակից, երիտասարդ սպառողի պահանջներին: 2014 թ.-ին Բանկը թողարկեց թվով 3-րդ American Express քարտատեսակը՝ American Express Cashback քարտը, որն արդեն իսկ հասցրել է դառնալ բազմաթիվ հաճախորդների նախընտրելի վճարային գործիքը՝ շնորհիվ Քարտատերերին վճարվող քեշբեքի, որն ի դեպ չունի առավելագույն սահմանաչափ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
24.09.2020
RUB6.28-0.08
USD485.32-0.10
EUR565.06-3.56
GBP618.490.36
CAD362.13-2.35
JPY46.06-0.18
CNY71.34-0.06
CHF524.33-3.70



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000