Երեթշաբթի, 22 Նոյեմբերի 2016 10:55
Նաիրա Բադալյան

Ռուսական «Պոբեդան» սկսել է դեպի Գյումրի չվերթների տոմսերի վաճառքը

Արմինֆո. Փոքր բյուջեով «Պոբեդա» ավիաընկերությունը երկուշաբթի սկսել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Գյումրի նոր միջազգային չվերթի տոմսերի վաճառքը: Մինչև ձմեռային չվացուցակի վերջը նոր չվերթի համար առաջարկվել է առնվազն 10 000 տոմս նվազագույն սակագնով` 999 ռուբլի: Ինչպես հաղորդել են ավիաընկերությունում, ռուսական յոուքոստերի Մոսկվա-Երևան չվերթի տոմսը միջին հաշվով մեկ երրորդով էժան կլինի այդ երթուղով ուղիղ թռիչքներից:

«Պոբեդայի ինքնաթիռները դեպի Գյումրի կսկսեն թռչել դեկտեմբերի 15-ից, շաբաթը երեք անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի: Մոսկվայից թռիչքները նախատեսվում են ժամը 8:00-ին, ժամանումը Գյումրի` 11:50-ին: Կիրակի օրերը թռիչքները կիրականացվեն մեկ ժամ շուտ: «Պոբեդան» օգտագործում է Boeing 737-800 ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է Travel.ru-ն, վաճառքի առաջին օրերին գործում են իջեցված սակագներ` 1019 ռուբլի առանց ուղեբեռի դիմաց գանձումների: Այդ գինը հասանելի է դեկտեմբերի և հունվարի չվերթների համար: Փետրվարի և մարտի չվերթների մեծ մասի տոմսերի գներն սկսվում են 2552 ռուբլուց: Բացի այդ, «Պոբեդան» լրացուցիչ 510 ռուբլու դիմաց առաջարկում է ավտոբուս Գյումրիի օդանավակայանից մինչև Երևան: Մայրաքաղաքից ավտոբուսը վերադառնում  է թռիչքից հինգուկես ժամ առաջ (7.00 կամ 6.00), և, հնարավոր է, ուղևորների մի մասի համար ավելի ձեռնտու է օգտվել այլընտրանքային փոխադրամիջոցներից:

«Պոբեդայի» կայքում «Ստանդարտ» նվազագույն սակագնով տոմս գնելիս ընկերությունը  ներառում է վճարովի ապահովագրություն, որից ձերբազատվելու համար հարկավոր է ինքնուրույն հանել համապատասխան նշումն էջի ներքևում լրացուցիչ ծառայություններ ընտրելիս: Տեղի ընտրությունը վճարովի է` 149-999 ռուբլի:

Գյումրին միջատզգային ցանցի 10-րդ քաղաքն է, ուր թռիչքներ է իրականացնում «Պոբեդան»: Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանից արդեն երկար ժամանակ թռիչքներ չեն իրականացվում: Նախորդ տարի Գյումրի-Մոսկվա միակ չվերթի իրականացումը դադարեցվել էր: «Շիրակ» օդանավակայանը ներառված է «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կառույցում, որն ստեղծվել է հայտնի արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էուռնեկյանի կողմից:

Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, մեկնաբանելով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանին առնչվող հարցը, նշել էր, որ տվյալ պահին ավիաընկերությունների հետ բանակցություննմեր են վարվում` որոշ չվերթներ այդ օդանավակայան վերաուղղելու նպատակով: Կառավարության ծրագրում այդ կետը կոչվում է «Նախադրյալների ստեղծում ավիափոխադրումների շուկայի ծավալների և աշխարհագրության մեծացման և բյուջետային ավիաընկերությունների կողմից դեպի «Շիրակ» օդանավակայան չվերթների իրականացման համար»:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000