Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:
Ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես, ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավմանե ծրագիրը:
Լորա Բեյլին հայտնել է, որ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերն այժմ ավարտական փուլում են:
«Մեր համագործակցությունը մինչ այժմ արգասաբեր է եղել, և մենք ուրախ ենք շարունակել աշխատանքը հուսալի գործընկերոջ հետ»- ասել է ՀԲ գրասենյակի ղեկավարը:
Նախարարը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ ճանապարհաշինական ծրագրերի հաջող փորձը կշարունակվի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և տրանսպորտի ոլորտներում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |