Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ կտրուկ ընկել են`2.7%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 2% աճի փոխարեն: Ընդ որում, պալադիումը, մյուս թանկարժեք մետաղների կտրուկ էժանացման ֆոնի վրա շարունակում է թանկանալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, նոյեմբերի 21-ից-27-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 18839,63 դրամ (շաբաթվա անկումը` 3.8%), արծաթ – 261.26 դրամ է (շաբաթական անկումը`8.2%), պլատինիում – 14405.37 դրամ (շաբաթվա աճը` 5.5%), պալադիում - 10867,54 դրամ (շաբաթվա աճը`6.6%):
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |