Արմինֆո.Լիդիան Ամենիան ընկերությունը Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 24 միլիոն ԱՄՆ դոլարի գրավով ապահովված վարկային պայմանագիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, վարկը կօգտագործվի Ամուլսարի ծրագրի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ամերիաբանկի կողմից վարկը տրամադրվելու է մի քանի տրանշով, առաջին 10 միլիոն ԱՄՆ դոլարի տրանշն ակնկալվում է ստանալ արդեն 2016 թ. դեկտեմբերին: Լիդիանի ֆինանսական խորհրդատույի դերում հանդես է գալիս Endeavour Financial ընկերությունը:
Աղբյուրի համաձայն, Ամուլսարում շինարարությունը սկսվել է այս տարի, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում: «Ուրախ ենք Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման այս հատվածն Ամերիաբանկի հետ իրականացնելու համար: Լիդիանն այժմ իրականացնում է 50 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման հատվածը, որի արդյունքում ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 420 մլն ԱՄՆ դոլարի: Մենք ակնակալում ենք 50 միլիոն դոլարի ֆինանսավորումը համալրել սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման միջոցով, և այս ուղղությամբ կա դրական առաջխաղացում: Ամերիաբակը Հայաստանի խոշորագույն բանկն է, և այն կլինի երկրում մեր ամենակարևոր գործընկեներից մեկը»,- ասել է Լիդիան Ինթերնեյշնլի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:
«Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության և տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Լիդիանի թիմի հետ» ,- ասել է Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ամուլսարի նախագիծը խոշորագույնն է Հայաստանում, որի արժեքը կազմում է 370 մլն.դոլար: Ոսկու արդյունահանման գործընթացը կմեկնարկի 2 տարումց: Ըստ նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումների, հանքավայրի ոսկու պաշարները կազմում են 2.5 մլն.ունցիա, իսկ արդյունահանվող պաշարները` 2.1 մլն.ունցիա: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 10 տարի և 4 ամիս, տարեկան նախատեսվում է արդյունահանել միջին հաշվով 200 հազար ուցիա ոսկի (մոտ 10 մլն.տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսերը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորցման ընդհանուր ցուցանիշը կազմում է 87%: Ծրագրի շրջանակներում կստեղծվի 1300 աշխատատեղ` շինարարության ընթացքում (մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ընթացքում` 650-700 աշխատատեղ (մոտ 10 տարի): Իր պահուստների չափերով Ամուլսարի հանքավայրը երկրորդն է Հայաստանում:
Ընկերության հիմնական բաժնետերերն են IFC, EBRD և Newmont Mining Corporation միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները: Ընկերության բաժնետոմսերը շրջանավում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամերիաբանկը շուկայի առաջատարն է վարկային ընդհանուր ներդրումների ծավալով - 352,3 մլրդ դրամ ($ 742,5 մլն, տարեկան աճը`21,4%), որից ավելի քան 87% -ը կամ 306.8 մլրդ դրամը ( $ 646,6 մլն), ուղղվել է երկրի տնտեսությանը: Բանկը տնտեսության վարկավորման ծավալը տարեկան կտրվածքով ավելացրել է 22.4%: 2016 թվականի 9 ամիսներն Ամերիաբանկը եզրափակել է 3,5 մլրդ դրամ ($ 7.4 մլն) զուտ շահույթով, այս ցուցանիշով նույնպես հանդիսանալով շուկայի առաջատարը: