Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին կաջակցի ազգային փոխադրողի ստեղծման հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը` թեթև արդյունաբերության համառուսաստանյան համաժողովի շրջանակում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
Մանտուրովի ասելով, Ռուսաստանի շահն այդ գործում միայն մեկն է` առաջ մղել ռուսաստանյան արտադրանքը: «Առաջին հերթին դա «սուրպերջեթն» է, որն այսօրվա դրությամբքաղաքացիական ինքնաթիռաշինության հմնական արտադրանքն է: Խոսքը վերաբերում է Հունգարիային և Հայաստանին, որտեղ մենք երեքշաբթի այդ հարցը քննարկել ենք: Մենք պայմանավորվել ենք ակտիվորեն հարցը մշակել, և ձևակերպել որոշակի առաջարկություն` գործընկերների հետ համատեղ», - հավելել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն ստացել է SSJ-100 ինքնաթիռներ, սակայն ստիպված է եղել դրանցից հրաժարվել: «Արմավիան» (2013 թվականին սնանկացած ազգային փոխադրողը) երկրորդ Sukhoi Superjet-100 ինքնաթիռի գնումից հրաժարվելը հաստատել էր 2012 թվականի հուլիսին: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտարարել է, որ «Արմավիան» երկրորդ Sukhoi Superjet-100-ից հրաժարվել է ընկերության ֆինանսական խնիրների առնչությամբ: 2012 թվականի օգոստոսին ընկերությունը վերադարձրել էր նաև առաջին ինքնաթիռը:
Առաջին Sukhoi Superjet-100-ը հայկական ընկերությանն էր հանձնվել 2011 թվականի ապրիլին: Մեկ տարի անց Միավորված ավիաշինական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը հաղորդել էր, որ մեկ տարի շահագործման ընթացքում հայկական SSJ-100 իրականացրել էր շուրջ 2 հազար ժամ թռիչք, ինչը շատ լավ արյունք է նոր ինքնաթիռի համար:
![]() | 4.78 | 0.00 |
![]() | 387.22 | 0.24 |
![]() | 416.92 | 2.43 |
![]() | 485.19 | 2.66 |
![]() | 288.65 | 3.37 |
![]() | 27.88 | 0.15 |
![]() | 54.58 | 0.05 |
![]() | 427.58 | 1.34 |