Արմինֆո. Հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը լքել է Հայաստանում Ամերիկայն առևտրի պալատի (AmCham) ղեկավարի պաշտոնը երկակի զգացումներով: Մի կողմից նա բավարարված է այն հսկայական աշխատանքով, որը հաջողվեց կատարել այդ կառույցի հետագա զարգացման համար, իսկ մյուս կողմից – ստիպված է եղել խորը հիասթափություն ապրել, քանի որ երկրի իշխանություններն ի վիճակի չեն սահմանել տնտեսական զարգացման առաջնահերթությունները, գործարար միջավայրի զարգացման շեշտադրումները և արատավոր պարադիգմից հրաժարվելու գործընթացները կատարելով պարտքի բեռնվածության ավելացման հաշվին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ջրբաշյանը քննադաատել է Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականոթյունը: Նրա խոսքով, իշխանությանն արմատական տնտեսական բարեփոխումների մղելու գործարար հանրության բոլոր փորձերը, որոնց շարքում է նաև Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատն իր ակտիվ դիրքորոշմամբ, և որի սկիզբը կարող էր դնել նոր Հարկային օրենսգրքի ընդունումը, իրենց ըմբռնումը չգտան երիրի Ազգային ժողովում: «Մեզ թվում էր, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք պատգամավորական կորպուսի հետ աշխատանքի վերակազմավորման առումով, որը հիմնված պետք է լիներ օրենսդիրների և գործարար հանրության միջև անմիջական կապի ստեղծմանը` հանրային լսումների և երկխոսության մեխանիզմի միջոցով, բայց, վերջին հաշվով, դա տեղի չունեցավ, երկրի բիզնեսի շահերը կրկին անտեսվեցին»,-նշել է փորձագետը: Նա ընդգծել է, որ ՀԸ-ը, որը պետք է առաջին լուրջ փաստաթուղթը լիներ, որն ուղղված կլիներ զարգացման նպատակներին, իր էությամբ դարձավ ֆիսկալ քաղաքականության գործիք, որը բացառապես ուղղված է բյուջեի համալրմանը`գործարար ակտիվության հետագա իջեցման միջոցով: Նա ընդգծել է, որ գործարար միջովայրի զարգացումից, ներքին կապիտալ ներդրումներիր ավելացումից և օտարերկրյա ներորումների ներգրավումից բացի երկիրն այլընտրանք չունի:
Նրա խոսքով, անհնար է շարունակել հույսերը կապել վերջին տարիներին կիրառվող արատավոր քաղաքականության հետ, որը հիմնված է արտաքին փոխառությունների ավելացման վրա, որոնց հաշվին կատարվում են պետական կապիտալ ներդրումները և խթանվում ներքին պահանջարկը: «Տնտեսական քաղաքականության այս արատավոր բանաձևը կարող է կիրառվել միայն կարճաժամկետ կտրվածքով, որպես ճգնաժամային երևույթների հաղթահարման խթանիչ միջոց: Իսկ մեզ մոտ այն սկսվել է կիրառվել 2009 թվականից, և որպես արդյունք, մենք ականատեսը դարձանք գործարար միջավայրի վատթարացմանը, հիմնական կապիտալում կապիտալ ներդրումների էական կրճատմանը և անկախ Հայաստանի պատմության ընթացքում իր նախադեպը չունեցող`օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների անկմանը»,-ընդգծել է Ջրբաշյանը: Նրա կարծիքով, տարեվերջին երկրի իրական ՀՆԱ-ն չի հասնի նույնիսկ 1%-ի, իսկ օտարերկրյա ներդրումների ծավալը հազիվ թե հասնի 100 մլն.դոլարի: Երկրում հիմնական կապիտալի համախառն կուտակման ինդեքսը (Gross fixed capital formation (GFCF) ամենացածրներից մեկն է և չի գերազանցում 21%-ը: «Ներկայումս մենք ամենից քիչ ունենք խոսակցությունների և լոզունգների կարիք: Անհրաժեշտ է վերակազմավորել տնտեսական ողջ մոդելը, հասնել հանրային եկամուտների վերաբաշխմանը, հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը: Իհարկե, մենք կարող ենք ինչ-որ ժամանակ դեռ ավելացնել պարտքի բեռը, այն վերակազմավորել, պահպանելով մեր կենսունակությունը, բայց առանց իրական տնտեսական ռադիկալ բարեփոխումների ոչինչ չի ստացվի»,-ընդգծել է փորձագետը, թույլ հույսեր հայտնելով, որ խորհրդարանական նոր ընտրույթուններից հետո, ապրիլի սկզբին, իրավիճակը կարող է փոխվել:
Նշենք, որ Հայաստանի կողմից ընդհանուր պետական պարտքը 2016 թվականի վերջին կաճի մինչև ՀՆԱ-ի 54.6%: Արդեն 2017 թվականին, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումների, այս ցուցանիշը կհասնի 56,1%-ի: Իսկ 2020-ին ներկայումս ձևավորված պետական պարտքի մարմանը և սպասարկմանն անհրաժեշտ կլինի ուղղել 921 մլն.դոլար, որից 164 մլն.դոլարը` տոկոսադրույքների վճարմանը:
Հիշեցնենք, որ դեպի Հայաստան տրանսֆերտներր ներհոսքը 2014-2015 թվականներին նվազել է 700 մլն.դոլարով, 2016-ին սպասվում է, որ կնվազի ևս 140 մլն.դոլարով: Մոտ 900 մլն.դոլարի պակասի հետ միասին կառավարոթյունը գրեթե նույնքանով ավելացրել է նաև արտաքին պարտքը: Արդյունքում, ինչպես հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, երկրի արտաքին պարտքը 2014, 2015, 2016 թվականներին ավելացավ 900 մլն.դոլարով: «Այլ դասարովության դեպքում Հայաստանում տեղի կունենար ազգային արժույթի կտրուկ արժեզրկում է և ցածր տնտեսական աճ», - եզրափակել է նախարարը: