Արմինֆո. ՎիվաՍել ՄՏՍ-ն իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում «STARTPHONE» սակագնային պլանի նոր տարբերակներից մեկին բաժանորդագրվելու դեպքում ընդամենը 1 դրամով ձեռք բերել «iPhone 7» կամ «iPhone 7 Plus»:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդագրվելով «STARTPHONE 29 500» կամ «STARTPHONE 32 500» սակագնային պլանին 24 ամսով «iPhone 7»-ը կամ «iPhone 7 Plus»-ը կարելի է ստանալ 1 դրամով: Ընդ որում, սակագնային պլանի շրջանակներում բաժանորդներին կտրամադրվի 10 հազար րոպե ցանցի ներսում, 200 րոպե ՀՀ մյուս օպերատորների ցանցում, ինչպես նաև 15 հազար ՄԲ ինտերնետ:
Աղբյուրի համաձայն, ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |