Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2016 18:29
Կարինա Մելիքյան

Տնտեսական ակտիվությունը Հայստանում 2016թ. 10 ամիսներին դանդաղել է մինչև 0.4%

Տնտեսական ակտիվությունը Հայստանում 2016թ. 10 ամիսներին դանդաղել է մինչև 0.4%

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 0.4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.5% համեմատ: Տնտեսության շարժիչ ուժը շարունակում են մնալ արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը: 2015 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունն աճել էր 4,2:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, միայն հոկտեմբերին արձանագրվել է 18.7% անկում, իսկ տարեկան անկումը կազմել է 7.8%, մինչդեռ, մեկ տարի առաջ, հոկտեմբերին տեղի ունեցած անկումը կազմել էր 13.5%, իսկ տարեկան դինամաիկան` դրական 2.7%:

2016 թվականի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում հիմնականում պայմանավորեցին` ծառայությունների ոլորտը`7.7%, արդյունաբերական ոլորտը`6.5%, նախորդ տարվա, համապատասխանաբար, 2.5% և 4.6% աճի փոխարեն: Իսկ մյուս ոլորտներն արձանագրել են տարեկան անկում, այդ թվում`առևտուր – 0.1%,

գյուղատնտեսության ոլորտ – 7.3 %, էներգահամալիր – 6.3% և շինարարություն – 9.8%: Մեկ տարի առաջ, 2015-ի հունվար-հոկտեմբերին առևտրի ոլորտը նույնպես բացասական տրենդում էր, բայց ավելի հսկայական`6.4%, իսկ մյուս ոլորտները` ագրոհատվածը, էմերգահամալիրը և շինարարությունը համապատասխանաբար արձանագրել էին`11.6%, 2.2% և 0.1% աճ:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.5%, 2016-ի հոկտեմբերին, 2015-ի հոկտեմբերի համեմատ աճել է 5.8%, իսկ միայն 2016-ի հոկտեմբերին իջել է 1.2%:

Ամսական կտրվածքով (հոկտեմբեր), տնտեսական աճ արձանագրած ոլորտներն են եղել` Էներգետիկ համալիրը – 0.7% և շինարարությունը – 0.5%: Մնացած ոլորտները գտնվել են բացասական տրենդում, ընդ որում, ամենամեծ անկումն արձանագրվել է գյուղատնտեսությունում – 27.7%: Արդյունաբերական հատվածում անկումը կազմել է 2.5%, առևտրի ոլորտում – 2.4%, ծառայությունների ոլորտում - 3%:

Տարեկան կտրվածքով աճ է արձանագրվել միայն ծառայությունների ոլորտում – 4.9%, արդյունաբերությունում – 2.4% և առևտրի ոլորտում – 0.4%, մինչդեռ, մյուս ոլորտներում արձանագրվել է անկում, այդ թվում` գյուղատնտեսության ոլորտում – 29.8%, շինրարությունում – 12.2%, էներգետիկ համալիրում – 4%:

Ըստ վիճակագրական տվյալների 2016 թվականի հունվար-հոկտեմբերին բացարձակ մեծությամբ առջևում է առևտրի ոլորտը, 1.8 տրլն դրամ ծավալով ($ 3.7 մլրդ): Երկրորդ տեղում է արդյունաբերական հատվածը`1.2 տրլն դրամ ($ 2.4 մլրդ), երրորդն է ծառայությունների ոլորտը`1.03 մլրդ դրամ ($ 2.2 մլրդ), չորրորդ տեղում է գյուղատնտեսության ոլորտը` 757.3 մլրդ դրամ ($ 1.6 մլրդ), հինգերորդն է շինարարության ոլորտը` 275.6 մլրդ դրամ ($ 573.7 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2016 թվականի հունվար- հոկտեմբերին կազմել է 5991.4 մլն կՎտժ, իսկ միայն հոկտեմբերին` 595.3 մլն կՎտժ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականի հունվար- հոկտեմբերին կազմել է 1952.3 մլրդ. դրամ ($ 4067 մլն), տարեկան աճը`6.1%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալների տարեկան աճը կազմել է 19.8%, մինչև 697.8 մլրդ դրամ ($ 1453.7 մլն), իսկ ներմուծման տարեկան անկումը` 0.3%, մինչև 1254.5 մլրդ. դրամ ($ 2613.3 մլն): Մեկ տարի առաջ, 2015 թվականի հունվար- հոկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը նվազել էր 20.4%, արտահանման` 2.2% և ներմուծման`26.6% անկման հետևանքով: Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել էր 3.6%, քանի որ արտահանումն ավելացել էր 2.9%, իսկ ներմուծումը`3.8%:

ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2016 թվականի հոկտեմբերին կազմել է 475.25 դրամ / $ 1, իսկ հունվար-հոկտեմբերին`480.45 դրամ / $ 1, 2015-ի հոկտեմբերի`472.55 դրամ / $ 1 – ի և 2015-ի հունվար-հոկտեմբերի` 477,19 դրամ / $ 1 – ի համեմատ:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
22.10.2020
RUB6.420.01
USD494.31-0.06
EUR584.77-0.71
GBP647.001.65
CAD375.87-1.25
JPY47.190.06
CNY74.270.24
CHF544.93-1.58



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000