Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2016 18:49
Ալինա Հովհաննիսյան

«Ռոստելեկոմ» ընկերության մասնագետները նոյեմբերին դասախոսել են Հայստանի մի շարք բուհերում

«Ռոստելեկոմ» ընկերության մասնագետները նոյեմբերին դասախոսել են Հայստանի մի շարք բուհերում

Արմինֆո. Նոյեմբեր ամիսը հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների համար նշանավորվեց «Ռոստելեկոմ» ընկերության մասնագետների դասախոսություններով, որոնք շարունակվում են և բավական մեծ պահանջարկ են վայելում բուհերի ուսանողների շրջանում։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, դասախոսությունների ընթացքում ուսանողներին ներկայացվում են բիզնես միջավայրում կիրառվող արդի լուծումները, տեսություն-գործնական անցումներն ու ժամանակակից զարգացումները:

Աղբյուրի համաձայն, ուսանողների հետ քննարկվող թեմաները ներառում են ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի տարբեր ուղղություններ՝ ցանցեր և ցանցային տեխնոլոգիաներ, թվային տեխնոլոգիաներ և կապի օպտիկական գծեր, այնպես էլ մի շարք այնպիսի  կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ անձնակազմի համալրումը, հարցազրույցներին ճիշտ ներկայանալը, աշխատանքի իրավունքը, PR-ը և կոմունիկացիաները, վաճառքը և սպասարկումը, մարքեթինգը և այլն:

Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ուսուցում-քննարկումներ Հայ-ռուսական (սլավոնական) և Հայաստանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններում: Առաջիկայում դասախոսություններ են նախատեսվում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Երևանի պետական ճարտարապետաշինարարական  համալսարաններում։ Նախագծի շուրջ ընկերությունը համագործակցում է հայաստանյան 10 բուհերի հետ՝ առավել հասանելի դարձնելով գործնական գիտելիքները ուսանողներին։

Նշենք, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան  (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
22.01.2021
RUB6.95-0.10
USD518.44-0.45
EUR631.101.12
GBP708.34-4.20
CAD408.32-2.94
JPY50.01-0.16
CNY80.230.03
CHF585.871.14



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000