Արմինֆո. ՀՀ 2017 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները սկզբնական տարբերակի համեմատ մնացել են անփոփոխ: Այս մասին դեկտեմբերի 1-ին կառաֆվարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ըստ Արամյանի, ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած քնարկումների ընթացքում բյուջեի եկամուտների և ծախսերի որոշ հոդվածներով կառավարությունը որոշել է կատարել որոշ ճշգրտումներ: Եկամուտների գծով հիմնական փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի փոխարժեքի փոփոխություններով: Արդյունքում, կառավարությունն ակնկալում է եկամտային մասին կրճատում 11 մլն.դրամով:
Ստացված առաջարկությունների հիման վրա բյուջետային ծախսերի կրճատումը կկազմի մոտ 16.1 մլրդ դրամ, որից 13 մլրդ դրամը կկազմեն ԱԱՀ գծով գերավճարի վերադարձը, այլ կապիտալ ծախսերի նվազեցումը կկազմի 1,1 մլրդ դրամ, և 327.4 մլն դրամ կկազմի գազի սակագնի փոփոխությունը: ՊՈԱԿ-ների թվի օպտիմալացման արդյունքում կառավարությունն ակնկալում է 295 մլն դրամի չափով նվազեցնել ծախսերը: ՊՈԱԿ օպտիմալացման գործընթացը շարունակվում է, հետևաբար, կշարունակվեի նաև տնտեսումը, , - ասել է նախարարը, ընդգծելով, որ «Բյուջետային համակարգի» մասին օրենքը թույլ է տալիս հետագայում համապատասխան փոփոխություններ կատարել փաստաթղթում:
Սակայն, ինչպես պարզաբանել է ֆինանսների նախարարը, գործադիրը նախատեսում է ավելացնել 2017-ի պետականբյուջեի ծախսերը, մասնավորապես, կառավարության պահուստային ֆոնդը կավելանա 8 մլրդ դրամով, Արփա-Սևան թունելի վերանորոգմանը կհատկացվի ավելի քան 1,9 մլրդ դրամ, նպատակային վարկերի և դրամաշնորհի համաֆինանսավորման միջոցով կավելանա 2.1 մլրդ դրամով, իսկ աղետի գոտում բնակարաններով ապահովելու գծով`590 մլն դրամով:
Ըստ նախարարի, հիմնական ցուցանիշներով բյուջեն պատկերը հետևյալն է`տնտեսական աճը կլինի 3.2% միջակայքում, ինդեքս-դեֆլյատորը կկազմի 1.7 (այս տարի կլինի, ըստ ֆինանսների նախարարության, 2.4%), դեֆիցիտը կկազմի 150 1 մլրդ դրամ: Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի դեֆլյատոր չի նախատեսված, իսկ 2017 թ.-ին այս ցուցանիշը կլինի մոտ 101.7%: Հայաստանի պետբյուջեի եկամտաբերությունը 2017 թվականին առաջարկվում է բարձրացնել 27 մլրդ դրամով, մինչև 1 210 մլրդ.դրամ, ծախսային մասը կկրճատվի մոտ $ 13 մլրդ, մինչև 1 360 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով - մոտ $ 2.87 մլրդ), (եկամուտներ / ՀՆԱ հարաբերակցությունը` 22,4%): 2016-ի բյուջեում ամրագրված էր 1 տրլն. 186.3 մլրդ դրամ ցուցանիշը (եկամուտներ/ ՀՆԱ հարաբերակցությունը - 21.8%): Եկամուտների կառուցվածքում 1 135 մլրդ դրամ են կազմել հարկային եկամուտները և պետական տուրքերը (2016 թ. - 1065 մլրդ դրամ):