Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2016 14:37
Նաիրա Բադալյան

Մինչև տարեվերջ կհիմնադրվի ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Մինչև տարեվերջ կհիմնադրվի ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Արմինֆո. Մինչև տարեվերջ կհիմնադրվի ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Նախ ուզում եմ տեղեկացնել, որ, ինչպես և մեր կառավարության ծրագրով նախատեսված էր, մենք ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնը լինելու է կառավարությանը կից և գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի և փաթեթների մշակումը՝ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով: Տեղեկացնեմ, որ մենք այդ հարթակը մի քանի անգամ օգտագործել ենք, եղել են բազմաթիվ քննարկումներ, և կենտրոնը կհիմնադրվի և կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ: Միևնույն ժամանակ տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել և այնուհետև ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներին վերաբերող ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր: Այդ փաստաթղթերն ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն: Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակ ունեցող ռազմավարությունների և բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, քանի որ դրանք, կարող է, չեն համապատասխանում ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում մեր ռեսուրսներին կամ այլ պատճառներ»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Ելնելով դրանից՝ ՀՀ վարչապետը բոլոր նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը՝ կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար, երեքշաբաթյա ժամկետում՝ առաջինը, ներկայացնել այդ ռազմավարության և բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք, և երկրորդ, այդ ռազմավարությունների և բարեփոխումների հայեցակարգերի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանք՝ համապատասխան հիմնավորումներով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
24.09.2020
RUB6.28-0.08
USD485.32-0.10
EUR565.06-3.56
GBP618.490.36
CAD362.13-2.35
JPY46.06-0.18
CNY71.34-0.06
CHF524.33-3.70



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000