Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016 17:02
Նաիրա Բադալյան

Հայաստանը զարգացնում է օրգանական արտադրանքի շուկան

Հայաստանը զարգացնում է օրգանական արտադրանքի շուկան

Արմինֆո. Հայաստանը զարգացնում է օրգանական արտադրանքի շուկան, դեկտեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով, «Օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնության» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության պատվիրակության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից` 3,3 մլն եվրո ընդհանուր բյուջեով: Նա հայտնել է, որ 2016 թվականին Ծրագրի կողմից ընտրվել են 18 ձեռնարկություններ, որոնք ստացել են ֆինանսական օժանդակություն: Կազմակերպությունները բազմազան են, զբաղվում են գինու, մեղրի, չորամրգի, օրգանական ձիթապտղի յուղի արտադրությամբ: Այժմ ամփոփվում են երկրորդի փուլի մրցույթի արդյունքները, որի շրջանակում կազմակերպությունը ստացել է շուրջ 190 հայտադիմում:

Արմեն Հարությունյանը շեշտել է, որ Ծրագրի շրջանակում նպատակ է դրված բարելավել օրգանական գյուղատնտեսությունը կարգավորող ՀՀ օրենսդրությունը` բացառելու շուկայում այսօր հանդիպող «բիոե, «էկոե, «օրգանիկե մակնշումները չսերտիֆիկացված ընկերությունների կողմից:   Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ: