Արմինֆո.Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.5% (նախորդ տարվա աճը`4.6%), կազմելով 1.152 տրլն.դրամ ($ 2.4 մլրդ): Դինամիկայի արագացման հիմնական շարժիչ ուժն է շարունակու մնալ լեռնահումքային ոլորտը: Միևնույն ժամանակ, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տրենդի բարելավում է արձանագրվել նաև վերամշակման ոլորտում: Սակայն, միայն 2016-ի հոկտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 2.5% (2015-ի հոկտեմբերին աճը`2.3%), ապահովելով 124.2 մլրդ.դրամի ծավալ ($ 261.4):
2016-ի հունվար- հոկտեմբերին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի շահագործման ոլորտում արձանագրվել է 12% աճ (նախորդ տարվա աճը`42.7%), մինչև 210 մլրդ դրամ: Միայն հոկտեմբերին լեռնահումքային ոլորտն արձանագրել է 21.6 մլրդ.դրամ ծավալ, ամսական աճը`4%: Վերամշակող արդյունաբերության ծավալը հունվար- հոկտեմբերին աճել է 5.8% (նախորդ տարվա անկումը`4.2%), մինչև 711.5 մլրդ դրամ, որից 79.6 մլրդ.դրամը`հոկտեմբերին, տարեկան անկումը` 6.3%:
Ընդ որում, հունվար- հոկտեմբերին վերամշակող արդյունաբերության ոլորտում ծավալների զգալի անկում է արձանագրվել ոչ մետաղական հանքավայրերի արտադրությունում (20.1%), քիմիական արդյունաբերությունում (7.1%), մեքենաների և սարքավորումների արտադրությունում (5.5%), տպագրության և ինֆորմացիայի կրիչների ոլորտում (3.9%): Իսկ զգալի աճ է արձանագրվել ոսկերչությունում (2.1%), էլեկտրական սարքավորումների արտադրությունում (34.5%), կահույքի արտադրությունում (22.3%), հագուստի արտադրությունում (20%): Վերամշակման արդյունաբերությունում արտադրության ծավալներով առջևում է սննդամթերքի արտադրությունը (236.3 մլրդ. դրամ), հիմնական մետաղները (123 մլրդ.դրամ), ծխախոտը (105.5 մլրդ.դրամ), հյութերի արտադրությունը (87.3 մլրդ.դրամ):
Ըստ վիճակագրության, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը 2016-ի հունվար-հոկտեմբերին ավելացել է 4.3% (նախորդ տարվա աճը`3.7%), մինչև 212.3 մլրդ դրամ: Միայն հոկտեմբերին աճը կազմել է 6.9%, մինչև 21.1 մլրդ դրամ: Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումը 2016-ի հունվար- հոկտեմբերին ավելացել է 7.9% (հոկտեմբերին աճը` 4.1%), մինչդեռ գազի արտադրության և գազային վառելիքի համակարգի միջոցով գազի մատակարարման ծավալը կրճատվել է 3.1% (նախորդ տարվա աճը` 20.8%):
Եկամուտները ջրամատակարարունից, թափոնների մաքրումից և վերամշակումից, ինչպես նաև երկրորդային հումքի արտադրությունից, հունվար- հոկտեմբերին աճել են 6.9% (նախորդ տարվա աճը` 10%), մինչև 18.4 մլրդ դրամ, միայն հոկտեմբերին անկումը`4.1%, մինչև 1.9 մլրդ. դրամ: Ընդ որում, այդ հատվածի աճը հիմնականում պայմանավորված էր ջրի հավաքման, մշակման և բաշխման աշխատանքներով (տարեկան աճը`3.2%, իսկ ամսական անկումը` 3.6%):
Հիշեցնենք, որ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2015 թ. արագացրել է`2,7% -ից մինչև 5,2%, կազմելով 1.3 տրլն. դրամ ($ 2.8 մլրդ): Ընդ որում, արդյունաբերական հատվածի վերընթաց տրենդը հիմնականում ապահովում էր հանքահումքային արդյունաբերության հաշվին (2015-ին` 87,8%, 2014-ին`2,5%), մինչդեռ վերամ,շակող արդյունաբերության տրանդը 2014-ի 10% աճից հետո 2015-ին արձանագրել է 7,6% անկում:
ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2016 թվականի հոկտեմբերին կազմել է 475.25 դրամ/դոլար, իսկ հունվար- հոկտեմբերին`480.45 դրամ/դոլար: