
Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 5991.4 մլն կՎտժ, տարեկան անկումը՝ 6,3%, իսկ միայն հոկտեմբերին աճել է 0.7%, մինչև 595.3 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականի հունվար- հոկտեմբերին ՋԷԿ-երը 21.2% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 1778.9 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 5.4% ՝ մինչև 2005.1 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ը կրճատել է 1,1%՝ մինչև 2206.2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 53.5 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը` 56.1%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.2 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 53.8%:
Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%:
RUB | 4.90 | 0.01 |
USD | 381.24 | 0.05 |
EUR | 442.43 | -0.78 |
GBP | 502.97 | -1.19 |
CAD | 272.18 | -0.43 |
JPY | 24.43 | -0.12 |
CNY | 53.93 | 0.03 |
CHF | 473.59 | -1.29 |

