
Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 89.7%, մինչև 16 289,8 հազար տոննա: Դրանցից, 12 932,9 հազար տոննա (ընդհանուր ծավալի 79,4%-ը) բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին, տարեկան աճը` 2.5 անգամ, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Ըստ վիճակագրական տվյալների, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 3,2%, մինչև 2 160.3 հազար տոննա, օդային փոխադրումներն աճել են 82,2%, մինչև 13,3 հազար տոննա: Հիմնական խողովակաշարով Հայստան է ներկրվել 1183.3 հազար տոննա բնական գազ, տարեկան անկումը`8%: Բեռների շրջանառությունն աճել է 1,6%, մինչև 2 973 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում նվազել են 1%, մինչև 171 242.4 հազար մարդ: Ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 1,2%, մինչև 151 689,1 հազար մարդ, իսկ էլեկտրական տրանսպորտով ուղևորափոխադրումները կրճատվել են 0,5%, մինչև 17 495,3 հազար մարդ: Մասնավորապես, երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումներն աճել են 1,4%, մինչև 302.5 հազար մարդ, իսկ օդային տրանսպորտով`8%, մինչև 1 755,5 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունն աճել է 3,1%, մինչև 2 161,2 մլն ուղևոր/կիլոմետր:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

