Արմինֆո. Beeline-ը հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին:
Այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Beeline-ն արդիականացրել է օպտիկամանրաթելային ինտերնետի ենթակառուցվածքը, կատարելագործել է բաժանորդային սարքավորումների տեսականին, ինչը հնարավորություն է տվել նշանակալի բարելավել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի որակը:
Մասնավորապես, ընկերությունն իր գործող օպտիկամանրաթելային ինտերնետի բաժանորդների համար իրականացնում է բաժանորդային սարքավորումների անվճար փոխարինում: Հաճախորդներին տրամադրվում են Dual Band նոր երթուղիչներ բարձր տեխնիկական հնարավորություններով, որոնք ապահովում են մինչև 100 ՄԲ/վ արագություն: Սարքավորումների տեղադրման աշխատանքներն իրականացվում են անհատապես, ըստ բաժանորդի ցանկության: Գործում է նաև «Մասնագետի այցե ծառայությունը այն դեպքում, եթե հաճախորդի հարցը չի լուծվում հեռահար սպասարկման միջոցով:
«Ընդամենը մի քանի տարի է ինչ Beeline-ը սկսել է տրամադրել գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ Երևանի և Գյումրիի բնակիչների համար: Մշտապես արդիականցնելով ցանցը, մենք կատարելագործում ենք տրամադրվող ծառայությունների որակը և վստահ ենք, որ նոր սարքավորումները հնարավորություն կտան մեր բաժանորդներին լիովին զգալ մեր ինտերնետի որակը և հարմարավետությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Բոլոր հաճախորդները, ովքեր ցանկանում են փորձել Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետի արագությունը և որակը, կարող են միանալ 15 օր անվճար փորձաշրջանով: Այս փորձաշրջանի ընթացքում հաճախորդը կարող է միանալ ինչպես Beeline ինտերնետ ծառայությանը, այնպես էլ «Neo Maxե կոնվերգենտ ծառայությունների փաթեթին: «Neo Maxե ծառայությունների փաթեթով բաժանորդը ստանում է գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետ, բջջային հեռախոսահամար Beeline բջջային ցանցում անսահամանափակ զանգեր կատարելու հնարավորությամբ, 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, 150 SMS-հաղորդագություն և մեկ միասնական հաշիվ բոլոր ծառայությունների համար: Վճարումը կապի բոլոր ծառայությունների դիմաց կարելի է իրականցնել լիցքավորելով միայն «Neo Maxե փաթեթեին միացված բջջային հեռախոսահամարը: