 
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի հետ քննարկել է Իրանի և ԵԱՏՄ պետությունների միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Մեհդի Սանաիին առևտրային համագործակցության ուղղությունները քննարկելու հնարավորության համար և նշել, որ ազատ առևտրի գոտու ձևավորման հարցն այսօր եվրասիական ինտեգրացիոն միավորման և ԻԻՀ միջև կառուցողական երկխոսության կարևորագույն մասն է կազմում:
ԵՏՀ կոլեգիայի նախագահի խոսքով, Իրանն ԱԱԳ ստեղծման տեսակետից ԵԱՏՄ համար գերակա երկրների թվում է: Ըստ որում, ԵԱՏՄ երկրների նախագահները բազմիցս հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև հարաբերություններիխորացման օգտին:
«Կարծում ենք, որ լուրջ ներուժ կա տնտեսական աճի խթանման համար»,-ասել է Սարգսյանը:
Մեհդի Սանաին իր հերթին ընդգծել է ԵԱՏՄ երկրների հետ ԱԱԳ ստեղծելու Իրանի մտադրությունների լրջությունը և հաստատել է այդ գործընթացն առավելագույնս արագացնելու երկրի շահագրգռվածությունը:
«Իրանը լավ առևտրատնտեսական հարաբերություններ ունի ԵԱՏՄ բոլոր երկրների հետ: Այդ պատճառով բոլոր հիմքերը կան արդյունավետ համագործակցության համար»,- ասել է դեսպանը:
Կողմերը հավանություն են տվել Իրանում գիտական և գործարար շրջանակների մասնակցությամբ խորհրդաժողով կազմակերպելու Սանաիի առաջարկին՝
ԵՏՀ աշխատանքը, ԵԱՏՄ գործունեությունը և Իրանի ու ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության հեռանկարները լուսաբանելու նպատակով:
|  RUB | 4.75 | -0.04 | 
|  USD | 382.72 | 0.10 | 
|  EUR | 444.15 | -1.53 | 
|  GBP | 504.23 | -1.52 | 
|  CAD | 274.21 | -0.33 | 
|  JPY | 24.86 | -0.27 | 
|  CNY | 53.81 | -0.08 | 
|  CHF | 478.40 | -2.22 | 

