Արմինֆո. 2016թ.-ի դեկտեմբերի 05-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վերջին երկու թողարկումներից առաջինը (GLBLB3) ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում, իսկ երկրորդը (GLBLB4) թույլատրվել է առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Աղբյուրի համաձայն, ընկերության GLBLB3 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMGLBLB23ER1) ներառում են 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 9.0% տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով, իսկ GLBLB4 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMGLBLB24ER9)` 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 14% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:
Իսկ առայժմ բորսայում շրջանառվում են ընկերության GLBLB1 պարտատոմսերը, որոնք ձեռք են բերել երկրորդային առևտրին թույլտվությունը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին, որի մարման ժամկետը լրանում է 2017-ի նոյեմբերի 17-ին: Երկրորդ թողարկման ծավալը կազմել է 1 մլն.դոլար, մասնավորապես, թողարկվել է 10 հազար պարտատոմս, յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով, 2 տարի շրջանառության ժամկետով, 9.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Նշենք, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն (համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.10.2010թ թիվ 267Ա որոշման) գրանցված ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում: Ներկայումս Ընկերությունը հանդիսանում է «ԿՐԵԴԻՏ ՅՈՒՆԻՈՆ», «ՎԱՇԻՆԳԹՈՆ ՔԱՓԻԹԱԼ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇՆ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը:
Հիշեցնենք, որ «Ռենեսա» փակ բաժնետիրական ընկերությունն ստեղծվել է 26.03.2001թ.-ին: 27.06.2008թ.-ին Ընկերությունը վերագրանցվել և վերալիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից, որպես ներդրումային ընկերություն: Ընկերությունը ֆոնդային բորսայի անդամ է դեռևս 24.01.2002թ-ից, իսկ 11.12.2008-ից այն նաև Արժեթղթերի հաշվարկային hամակարգի անդամ է: Ընկերության բաժնետերերն են Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը, հավասար մասնաբաժիններով: 2014 թվականին «Ռենեսան» ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային ընկերությունը: