Արմինֆո. ՀՀ Հնարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ 2014-2018 թվականների ճշգրտված ներդրումային ծրագիրը:
Ինչպես նշել է ՀԾԿՀ զարգացման և դիտարկումների վարչության ղեկավար Սերգեյ Աղւբհաբտ, ծրագրի ճշգրտումը պայմանավորված էր 2014-2015 թվականներին առաջացած պրոբլեմներով, երբ փոխարժեքի տատանումների հետևանքով հանրապետության էներգետիկ ոլորտում ստեղծվեց բարդ իրավիճակ: Մինչև 2018 թվականի ավարտն ընկերությունը պատրաստվում է ներդնել 7 մլրդ.դրամ: Ներկայումս ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 14.573 մլրդ.դրամ: Մենչև տարեվերջ շահագործման կհանձնվեն Երևան-1 ՀԷԿ-ի 2 ագրեգատները:
Ավելի վաղ ՄԷ Կ-ը նախատեսել էր 2014-2018 թվականներին ներդնել 21.5 մլրդ.դրամ: Միջոցները պետք է ներգրավվեին Ասիական զարգացման բանկից (25 մլն.դոլար) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (25 մլն.դոլար): Կասկադի լիակատար արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 1.5 մլրդ.դոլար: Ներդրումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կասկադի կայանների միջին տարիքը գերազանցում է 50 տարին, իսկ այդ ռեսուրսն արդեն սպառվել է: Մասնավորապես, Սևանի ՀԷԿ-ի արդիականացման համար նախատեսվում է ներդնել 1,7 մլրդ դրամ, Հրազդանի ՀԷԿ - 778 մլն դրամ, Արգել ՀԷԿ- 1,3 մլրդ դրամ, Արզնի ՀԷԿ - 658 մլն դրամ, Քանաքեռ ՀԷԿ - 283 մլն դրամ Երևան-1 ՀԷԿ - 16.3 մլրդ դրամ, Երևան-3 ՀԷԿ - 13 մլն դրամ: Ներդրումները մյուս ուղղություններով կկազմեն 406 մլն.դրամ:
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն գրանցվել է 2003 թվականի մայիսի 8-ին: Այն դարձավ ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ-ի առաջին արտադրող ընկերությունը: 2003 թվականի հուլիսի 17-ին ընկերությանը հանձնվեց «Սևան-Հրազդան կասկադ» ՓԲԸ համալիրը, իսկ 2011 թվականի մարտի 24-ին`«ՌուսՀիդրո» ԲԲԸ-ն, համապատասխան արտերկրում հիդրոգեներացիոն ակտիվների ձեռքբերման և զարգացման ռազմավարության շրջանակներում, ձեռք բերելով «ՄԷԿ» ՓԲԸ բաժնետոմսերը, որը Հայաստանի հիմնական էլեկտրաարտադրողներից մեկն է: «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գույքային համալիրն ընդգրկում է Սևան-Հրազդան կասկադի յոթ հիդրոէլեկտրակայանները Կայանները օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաև ոռոգման նպատակով ջրի բացթողումները Սևանա լճից: Կասկադի բոլորը ՀԷԿ-երը գտնվում են աշխատանքային վիճակում: Սահմանված հզորությունը կազմում է 561 ՄՎտ, իսկ արտադրա-տեխնոլոգիական հզորությունը`500 մլն կՎտ/ժամ, ինչը կազմում է Հայաստանի Հանրապետության ներքին սպառման մոտ 10% -ը: 2015 թվականին ՄԷԿ-ն արտադրել է 453 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: