Արմինֆո. Որոտանի կասկադ ՀԷԿ-ի գույքային համալիրը, որը հանդիսանում է ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերության սեփականությունը, վարկային ռեսուրսների ներգրավման նպատակով կգրավադրվի: Գույքի գրավադրման թույլտվությունը տրվել է դեկտեմբերի 7-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Ինչպես նշել է ՀԾԿՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության ղեկավար Սեդա Շահինյանը, ընկերության 100% բաժնետոմսերը նախատեսվում է հավասարաչափ բաշխել
HSBC Trustee Company, Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Նիդեռլանդների զարգացման և ֆինանսների հիմնադրամ (FMO), Գերմանական ներդրումների և զարգացման հիմնադրամ (DEG) ֆինանսական կազմակերպույթունների և Հայաստանի Հանրապետության միջև: Գույքի գրավադրումը թույլ կտա ներգրավել լրացուցիչ 150 մլն. եվրո, չհաշված կառավարության կողմից գերմանական KfW բանկից ներգրավված 51 մլն. Եվրոն մինչև Կասկադն ամերիկյան ընկերությանը վաճառելը:
Հիաշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել վերակնքել պայմանագիրն ամերիկյան «Contour Global» ընկերության հետ, 51 մլն.եվրո վարկի մանացած մասով ամերիկյան ներդրողների պարտավորությունները հստակեցնելու նպատակով: 2015 թվականի օգոստոս 12-ին Ամերիկյան «Contour Global» ընկերությունը և Հայաստանի Հանրապետությունը հայտարարեցին Որոտանի կասկադի ակտիվները $ 180 մլն-ով ձեռքբերելու գործարքի ավարտի մասին: 2015 թվականին բաժին է ընկել երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 15%-ը: Ընկերությունն ստացել է Որոտանի կասկադ-ի երեք ՀԷԿ-երը 25 տարով շահագործելու լիցենզիա, 404.2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, այդ թվում`Սպանդարյան ՀԷԿ-ը (76 ՄՎտ), Շամբիի ՀԷ Կ-ը (171 ՄՎտ) և Տաթևի ՀԷԿ-ը (157,2 ՄՎտ):