Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 7-ին հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակների շրջանակում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, Սուրեն Կարայանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և շեշտել, որ թեթև արդյունաբերության ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի Հայաստանում։ Նախարարը նշել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՓՄՁ ԶԱԿ-ը պատրաստակամ են գործարարներին ներկայացնելու օժանդակության գործիքակազմը թե՛ արտահանման և թե՛ տեղական արտադրության զարգացման համար:
Թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը նշել է, որ ոլորտի ներկայացուցիչները լուրջ ակնկալիքներ ունեն Հայաստանի նոր կառավարությունից` շեշտելով, որ այս ամենամսյա հանդիպումների միջոցով խնդիրների լուծման ուղիներ փնտրելու հույս ունեն:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են կոշկագործության, կաշեգործության, տեքստիլի և այլ ոլորտների խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են մաքսային, վարկային, հումքի ներմուծման, կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերին:
Նախարարը վստահեցրել է, որ նախարարությունը մշտադիտարկման միջոցով հետամուտ է լինելու արտահանման դեպքում ԱԱՀ-ի հետ վերադարձման՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանմանը։
Սուրեն Կարայանը և ոլորտի ներկայացուցիչները քննարկել են նաև պետություն-մասնավոր համագործակցության հեռանկարները, ուսումնական կենտրոնի միջոցով կադրերի վերապատրաստման, արտերկրում առևտրային տուն հիմնելու հնարավորության և այլ հարցեր։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում հագուստի և տեքստիլ ապրանքների արտադրության ծավալը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 9.6 մլրդ դրամ, տարեկան աճը`23,2%:
![]() | 5.07 | -0.01 |
![]() | 388.29 | -0.24 |
![]() | 420.21 | 1.84 |
![]() | 477.98 | 1.60 |
![]() | 284.05 | 1.01 |
![]() | 29.64 | 0.08 |
![]() | 56.48 | -0.06 |
![]() | 423.11 | -1.00 |