
Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, նախորդ երկու ամիսների ընթացքում կատարված մարումների արդյունքում սեպտեմբեր ամսին առկա 820 մլն ընդհանուր պարտքը նվազել է` հասնելով 145.2 մլն դրամի: Ս.թ դեկտեմբերի 7-ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտքեր ունեն թվով 9 ընկերություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է վերամշակող ձեռնարկություններին առավելագույնը մինչև տարեվերջ ամբողջությամբ կատարել գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները: