Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2016 21:54
Ալինա Հովհաննիսյան

Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ

Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ողջունելով Սիրիլ Մյուլերի հերթական այցը մեր երկիր՝ Նախագահն ընդգծել է, որ այն ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ բանկը մեր երկրում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող հուսալի գործընկեր:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև հաստատված գործընկերությունը կպահպանի ձևավորված դրական ավանդույթներն ու փորձը, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան` լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները և քաղաքականության առաջնահերթությունները:

Երկուստեք կարևորվել է Հայաստանում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ արտահանման խթանման և մրցունակության բարձրացման միջոցով ապահովելով կայուն տնտեսական աճ: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործում Հայաստանը հետևողական է լինելու: 
Հիշելով, որ այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրն է, Համաշխարհային բանկի փոխնախագահը նշել է, որ ՀԲ-ն Հայաստանում իր ծրագրերն սկսել է իրագործել երկրաշարժից տուժած բնակավայրերում վերականգնողական ծրագրերի իրականացմամբ և հետագա տարիներին հաջողությամբ զարգացրել է փոխգործակցությունը՝ ընդգրկելով Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներ: «Հաջորդ տարի մենք նշելու ենք Հայաստանի հետ մեր գործընկերության 25-ամյակը, և մենք այժմ այն ոլորտներում, որտեղ կարող ենք հաջողությամբ իրագործել մեր նոր ծրագրերը, իրականացնում ենք ախտորոշման, գնահատման ծրագիր: Վստահեցնում եմ, որ ՀԲ-ն իր լավագույն ջանքը կներդնի աջակցելու Հայաստանին՝ նրա առաջընթացի գործում»,-ասել է ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը:

Նույն օրը վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝  վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության ուղղությամբ ՀԲ-ի ներգրավման հնարավորությունը:

Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ հետագա պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ:

Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնալու է բիզնեսի համար մաքսիմալ թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ և ավելացրել, որ այլ ճանապարհ չկա: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը տեսնում է նաև տարածարջանային արդյունավետ համագործակցության համատեքստում:

Նշենք, որ Համաշխարհային բանկի նոյեմբերի զեկույցում բարելավվել է Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը, մինչև 3.1%, նախկինում սպասվող`1,9% փոխարեն, 2017-2018 թվականներին արագանալով մինչև 3.3-3.6%: Ըստ ՀՀ պետական բյուջեի, գնաճը Հայաստանում նախատեսվում է 4% (+/- 1,5%), ՀՆԱ-ի աճը 2,2%, որի արագանալով 2017-ին մինչեւ 3,2%: Ըստ վիճակագրական տվյալների, 2015 թ-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղել է մինչեւ 3%, 2014-ի 3,6% համեմատ, իսկ գների դինամիկան 2015-ին փոխարինվեց 0.1% գնանկումով և 4,6% գնաճով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Որքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականինՈրքան ձուկ և խեցգետին կթույլատրվի որսալ Սևանա լճում՝ 2026 թվականին
Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում կարևորում են ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Հայաստան. դիմակայուն Սյունիք" նախագծի շուտափույթ գործարկումը
Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունըՀայաստանը և Հնդկաստանը քննարկում են գիտական ​​հետազոտությունների և փորձարարական մշակման ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունը
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըՎավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Փորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիաՓորձագետը՝ ՓՄՌ-ի մասին. առայժմ միայն Ռուսաստանն ունի ճառագայթահարված միջուկային վառելիքի վերամշակման սեփական տեխնոլոգիա
Հայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամՀայաստանը մտադիր է դառնալ BIPM-ի ասոցացված անդամ և OIML-ի թղթակից անդամ
Հայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունըՀայաստանում ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման հարցերով զբաղվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են Հայաստանի Ֆինանսների նախարարությունում ԵՆԲ-ի հետ քննարկել են "Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց" ծրագրի համաֆինանսավորման ընթացիկ մանրամասները
Դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծԴատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա. օրենքի նախագիծ
Փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է ՌուսաստանիցՓոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5.98 մլրդ դոլար, որի 65% - ը ստացվել է Ռուսաստանից
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՀեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվիՀայաստանում բանկային համակարգի հարկման մասին օրինագիծ կմշակվի
Հայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցովՀայաստանում կկարգավորվի էլեկտրոնային առևտուրը արտասահմանյան հարթակների միջոցով
Հայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասըՀայաստանի այն քաղաքացիներին, որոնցից բժշկական ապահովագրության համար կրկնակի վճար է գանձվում, կվերադարձվի գումարի մի մասը
ՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտներըՏԿԵ նախարարությունում ՀԲ-ի հետ քննարկել են առանցքային ենթակառուցվածքային ոլորտները
ՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվենՊԵԿ կառույցներում ծառայության առաջխաղացման պայմանները կփոխվեն
Հայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերություններըՀայաստանում ցանկանում են կարգավորել բժշկական օգնություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի և քաղաքացիների միջև հարաբերությունները
Երևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերումԵրևանը նշում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության կարևորությունը տնտեսական զարգացման նախագծերում
Հայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՀայաստանի փոխվարչապետը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Նոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակՆոր ճարտարապետություն Հայաստանի ապահովագրական շուկայի համար. LIGA Insurance-ը ավստրիացի ներդրողների վերահսկողության տակ
Կյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտԿյանքի ապահովագրությունը որպես LIGA Insurance-ի ռազմավարական աճի ոլորտ
Մարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկանՄարտին Գալստյան. Այս պահին Հայաստանի տնտեսության գերտաքացման նշաններ չկան
Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմինՀայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմին
Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը
Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտերԱկբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր
ՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում ենՀՀ ԿԲ․ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում և հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերը պահպանվում են
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBAՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը վերահաստատել է ընկերության պատրաստակամությունը՝ ողջ ծավալով իրականացնել իր ֆինանսական պարտավորությունները. Amundi-ACBA
Amundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համարAmundi-ACBA. ԱԲ-բումն այս փուլում չի կարող որոշիչ գործոն դառնալ ԱՄՆ-ում մեր ներդրումների մասնաբաժնի ավելացման համար
Հայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները կմասնակցեն Wine Paris միջազգային ցուցահանդեսին
«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ«Իզի Փեյ» ընկերության պաշտոնական հայտարարությունը հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
Amundi-ACBA Asset Management -ը պատրաստ է մասնակցել Հայաստանի համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի ակտիվների կառավարմանըAmundi-ACBA Asset Management -ը պատրաստ է մասնակցել Հայաստանի համընդհանուր բժշկական ապահովագրության հիմնադրամի ակտիվների կառավարմանը
2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությունները բարձրացրել են հայկական պարտատոմսային փոխառությունների արժեքը․ Amundi-ACBA2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հայտարարությունները բարձրացրել են հայկական պարտատոմսային փոխառությունների արժեքը․ Amundi-ACBA
Կոնվերս Բանկը՝ Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերի տեղաբաշխողԿոնվերս Բանկը՝ Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ պարտատոմսերի տեղաբաշխող
Նախարար․ Տարածաշրջանի երկրների էներգահամակարգերի սինխրոնիզացման համար որևէ տեխնիկական խոչընդոտ չկաՆախարար․ Տարածաշրջանի երկրների էներգահամակարգերի սինխրոնիզացման համար որևէ տեխնիկական խոչընդոտ չկա
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.02.2026
RUB4.90-0.03
USD377.70-0.31
EUR445.38-0.18
GBP512.84-0.80
CAD276.00-0.08
JPY24.060.02
CNY54.43-0.03
CHF485.60-0.40