Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016 17:47
Ալինա Հովհաննիսյան

«Հայփոստե ՓԲԸ –ն սկսում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգե ՓԲԸ ծառայությունների մատուցումը ՀՀ մարզերում ևս

«Հայփոստե ՓԲԸ –ն սկսում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգե ՓԲԸ ծառայությունների մատուցումը ՀՀ մարզերում ևս

Արմինֆո. ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է «Հայփոստե ՓԲԸ և "ACRA Credit Reporting" ՓԲԸ համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս  ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով:

Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգե ՓԲԸ գրասենյակում և «Հայփոստե ՓԲԸ Երևանի փոստային բաժանմունքներում: Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգե ՓԲԸ-ի և «Հայփոստե ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները՝  խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստե ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում:

 Հաճախորդները, «Հայփոստե ՓԲԸ-ի ցանկացած փոստային բաժանմունքում, ներկայացնելով իրենց անձը հաստատող փաստաթղթերն ու դրանց պատճեները, լրացնելով համապատասխան դիմում, կարող են պատվիրել իրենց վարկային զեկույցը, որը կառաքվի նշված հասցեով:

Նշենք, որ նշված ծառայության ներդրման մասին պամանագիրն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգե ՓԲԸ վարկային բյուրոյի և «Հայփոստե ՓԲԸ միջև ստորագրվել է 2016 թվականի հուլիսին: