
Արմինֆո. Եվրամիությունը համաձայնվել է Հայաստանին հատկացնել 880 հա.եվրո արտաքին աուդիտի համակարգի թափանցիկության, արդյունավետության և անկախության ծրագրի ապահովմանը:
Ինչպես նշվում է ՀՀ Վերահսկիչ պալատի և Եվրամիության համատեղ հաղորդագրությնա մեջ, Հայաստանում արտաքին հաշվեքննության (աուդիտի) համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացման ծրագրին Եվրոպական միության օժանդակությունը կազմում է 880 հազար եվրո (ընդհանուր ծրագրի 88 տոկոսը), ինչը պայմանագրի կնքման օրվա դրությամբ համարժեք է 458.576.800 հայկական դրամի:
Վերահսկիչ պալատի, Եվրոպական Միության և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության վերոնշյալ համագործակցության ընդհանուր նպատակն է ուժեղացնել Հայաստանի արտաքին հաշվեքննության (աուդիտի) համակարգի անկախությունը, արդյունավետությունը և թափանցիկությունը:
Ընդհանուր նպատակն ուղղված է կոնկրետ նպատակի իրականացմանը, որն է՝ համապատասխանեցնել ՀՀ վերահսկիչ պալատի իրավական շրջանակը և վերահսկողության գործընթացներն Հաշվեքննիչ (աուդիտի) բարձրագույն ինստիտուտների միջազգային ստանդարտներին և եվրոպական լավագույն փորձին:
Եվրոպական միության օժանդակած ծրագիրը համապատասխանեցվել է Գերմանիայի միջազգային համագործակցության Հանրային ֆինանսների կառավարումը հարավային կովկասում տարածաշրջանային ավելի ընդգրկուն ծրագրին:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

