Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկան դեկտեմբերի 5-9-ը ծավալը կրճատել է 63%-ով` նախորդ շաբաթվա 21% աճից հետո: Դրան զուգընթաց ներբանկային շուկայում դոլարի ու եվրոյի առք/վաճառքը դրսևորել են տարբեր ուղղվածության դինամիկա` ռուբլով գործարքների նկատմամբ պահպանվող հետաքրքրության պայմաններում:
Արդյունքում, ընթացիկ շաբաթ շարունակվել է դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ` 480,5-ից մինչև 484,5դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 513-ից մինչև 514 դրամ/դոլար, իսկ ռուբլու նկատմամբ` 7.6-ից մինչև 7,7 դրամ/ռուբլի: Մինչ այդ, հունվար-սեպտեմբերին, դրամը դոլարի նկատմամբ արժևորվել էր 482-ից մինչև 474 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել էր 529-ից մինչև 532 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ` 6.9-ից մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ, ինչից հետո հոկտեմբերին դոլարի նկատմամբ արժեզրկվել է մինչև 476 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ արժևորվել է մինչև 521 դրամ/եվրո, ռուբլու նկատմամբ դիրքերը պահպանել է 7.5 դրամ/ռուբլի մակարդակում` այդ միտումը շարունակելով նոյեմբերին: Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից հազվադեպ է գործել` մեկական գործարք մարտ-մայիս ամիսներին, մասնավորապես, մարտին`100 հազ.դոլար, ապրիլին`2950 դոլար և մայիսին`800 հազ.դոլար, որից հետո կրկին հաջորդել է լռությունը: Իսկ Կենտրոնական բանկը հունվար-օգոստոս ամիսներին արտարժույթի շուկայում դոլար է գնել ապրիլին (2.4 մլն.դոլար), հունիսին (50.2 մլն.դոլար) և օգոստոսին (19.8 մլն դոլար), և վաճառել է հունվարին (53.1 մլն.դոլար), փետրվարին (41.5 մլն.դոլար):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկան դեկտեմբերի 5-9-ը ընկած ժամանակահատվածքում նվազեցրել է ամենօրյա ծավալները, առավելագույն ծավալն արձանագրելով հինգշաբթի օրը` 1.9 մլն. դոլար, իսկ նվազագույնը` ուրբաթ օրը` 75,7 մլն.դոլար: Ընդհանուր հաշվով, արտարժույթի միջբանկային շուկայի շաբաթական ծավալը կազմել է 4,459 մլն.դոլար (նախորդ շաբաթվա 11,950 մլն. դոլարի դիմաց), միջին կշռված փոխարժեքը ձևավորելով 482,37 դրամ/դոլար մակարդակում (նախորդ շաբաթ` 481,29 դրամ/դոլար): Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դոլարի առքի ծավալի դինամիկան փոխվել է 23% աճից 19% անկմամբ, իսկ եվրոյի գնումների աճը դանդաղել է 10%-ից մինչև 1%: Հաշվետու շաբաթվա ընթացքում ներբանկային շուկայում դոլարի վաճառքի գործարքների աճը դանդաղել է 16%-ից մինչև 5%, իսկ եվրոյի վաճառքի անկումը դանդաղել է 33%-ից մինչև 10%: Ռռուբլիով գործարքներում այդ ժամանակահատվածում արձանագրվել է աճի դինամիկա, առքի աճն արագացել է 22%-ց մինչև 25%բ, իսկ վաճառքի ծավալի աճը կտրուկ դանդաղել է 99%-ից մինչև 24%: Արդյունքում, գնվել է 66,6 մլն.դոլար 481,34 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 7,7 մլն.եվրո 513,86 դրամ/եվրո փոխարժեքով և 1,3 մլրդ.ռուբլի 7.53 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 82.7 մլն.դոլար, 482,7195 դրամ/դոլար միջին փոխարժեքով, 10,5 մլն.եվրո, 518,34 դրամ/եվրո միջին փոխարժեքով և 775,9 մլն. ռուբլի, 7,61 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբրի 3-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել են 47.6 մլրդ դրամի և 56,8 մլն դոլարի վարկեր: Շաբաթական դինամիկայի թրենդը բարելավվել է դոլարով վարկերի գծով, և վատթարացել դրամով վարկերի գծով: Մասնավորապես, դրամով տրամադրված վարկերի ծավալն նվազել է 34%-ով, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` ավելի քան 2 անգամ, մինչդեռ մեկ շաբաթ առաջ արձանագրվել էր դրամով վարկերի 33% աճ և դոլարով վարկերի 60% անկում:
Հիշեցնենք, որ 2015 թվականին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկումային տրամադրությունները դիտվում էին երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, ընդամենը դանդաղեցնելով եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկումը: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի առաջին կիսամյակում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 482 դրամ/դոլարից մինչև 477 դրամ/դոլար մակարդակ: Հուլիսին դրամը դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել միայն երրորդ տասնօրյակից, ամրապնդվելով 476 դրամ/դոլար մակարդակում, հետագայում վերադառնալով 477 դրամ/դոլար մակարդակ: Օգոստոսին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 475 դրամ/դոլար մակարդակում մնալով այդ դիրքում նաև սեպտեմբերի սկզբին, որից հետո արժևորումը շարունակվեց: Սեպտեմբերի 30-ի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց 474 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 532 դրամ/եվրո մակարդակներում, իսկ ռուբլու նկատմամբ արժեզրկվեց մինչև 7.5 դրամ/ռուբլի մակարդակ: Հոկտեմբերին դոլարի նկատմամբ արժեզրկվեց մինչև 476 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ արժևորվեց մինչև 521 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` դիրքերը պահպանեց 7.5 դրամ/ռուբլի մակարդակում, և այդ միտումը պահպանվեց ննոյեմբերին: Նոյեմբերի 30-ի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց մինչև 480,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ արժևորվելով մինչև 511 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` մինչև 7,4 դրամ/1ռուբլի: Դեկտեմբերից դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը շարունակվեց, թուլացան դիրքերը նաև եվրոյի և ռուբլու նկատմամբ: