Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ ընկերության՝ Երևանի Ամիրյան 3 և Հյուսիսային պողոտա 6/14, ինչպես նաև Գյումրիի Գորկու 50/4 հասցեներում գտնվող սպասարկման կենտրոններում սմարթֆոններ և այլ սարքեր ձեռք բերելիս ապառիկի ձևակերպումն իրականացվում է անմիջապես «Յունիբանկ» ԲԲԸ-ի աշխատակցի կողմից, ինչը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել այս գործարքի համար պահանջվող ժամանակը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել նշված սպասարկման կենտրոններից մեկը` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Որոշ դեպքերում հնարավոր է, որ բանկը պահանջի հավելյալ փաստաթղթեր:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |