
Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարզերում սկսում է իրականացնել ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվող անվճար բիզնես դասընթացների ծրագիր:
Բանկի կողմից իրականացվող հերթական բիզնես դասընթացները կանցկացվեն Լոռու մարզի ՓՄՁ ներկայացուցիչների համար ս.թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին Վանաձորում՝ ներառելով Դրամական հոսքերի կառավարում և Ֆինանսական որոշումների կայացում թեմաները:
Բանկի կողմից իրականացվող այս բիզնես դասընթացներին կարող են մասնակցել Լոռու մարզի բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները, որոնք ցանկություն ունեն բարելավելու իրենց բիզնեսի կառավարման հմտությունները՝ անկախ այն բանից, Բանկի հաճախորդ են, թե ոչ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կարևորում է գործընկերային հարաբերությունների ստեղծումը և զարգացումն իր հաճախորդների հետ և նպատակ ունի շարունակաբար ընդլայնելու իր ներկայությունը բիզնես ուսուցման ոլորտում՝ օգնելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ էլ ավելի լավ կառավարելու իրենց բիզնեսը:
Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ 010 318888 (81-85, 81-49) հեռախոսահամարով:
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

