Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2016 18:20
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ն ընդլայնել է LTE/4G  ցանցը Երևանում և գործարկել է 4G ռոումինգը 13 երկրում

Beeline-ն ընդլայնել է LTE/4G  ցանցը Երևանում և գործարկել է 4G ռոումինգը 13 երկրում

Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Երևանում LTE/4G բջջային ցանցի ծածկույթի նշանակալի ընդլայնման և 13 երկրի 15 օպերատորների ցանցում 4G ռոումինգի գործարկման մասին: 

Մասնավորապես, Beeline-ը կրկնակի ավելացրել է 4G բազային կայանների քանակը սույն թվականի սեպտեմբեր ամսից: Բացի այդ, ընկերությունը գործարկել է 4G ռոումինգը իր բաժանորդների համար աշխարհի 13 երկրում որոնց թվում են՝ Վրաստանը, Իտալիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ և այլ երկրներ:

«Հեռահաղորդակցության ոլորտը շարունակում է ընդլայնել 4-րդ սերնդի նոր տեխնոլոգիաները, և Beeline-ը որպես երկրի խոշորագույն օպերատոր, փորձում է անմասն չմնալ և առաջարկել իր բաժանորդներին ժամանակակից տեխնոլոգիաներից և ցանցերից օգտվելու բոլոր առավելությունները: Մենք ոչ միայն հնարավորինս արագ ընդլայնում ենք մեր սեփական LTE/4G բջջային կապի ցանցի ծածկույթը, այլ նաև ուրախ ենք մեր բաժանորդներին առաջարկել LTE ռոումինգ այլ երկրներումե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

4G ռոումինգից օգտվելու համար բաժանորդը պետք է ունենա 4G ցանցում աշխատող սմարթֆոն և LTE SIM-քարտ: Նշենք, որ Beeline-ը հանձնել է փորձնական կոմերցիոն շահագործման Երևանում 4G/LTE բջջային ցանցը 2016թ-ի սեպտեմբեր ամսին: